close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանում կրթության և մշակույթի նախարարություններն առանձնացվում են

Քաղաքական

24 Հունվարի 2020, 10:52
 Վրաստանում կրթության և մշակույթի նախարարություններն առանձնացվում են

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ առանձնացվում են կրթության և մշակույթի նախարարությունները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է apsny.ge-ն՝ երկրի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Նուկրի Քանթարիայի խոսքերին հղումով:

Նա, մասնավորապես, ասել է.  «Կրթության և մշակույթի նախարարությունների առանձնացման վերաբերյալ համաձայնությունն արդեն կա: Համաձայնության ենք եկել, որ վերոնշյալ գերատեսչությունների միացումը սխալ էր և պետք է վերադառնալ սկզբնական կետին: Գործընթացը կմեկնարկի փետրվարին, ինչից հետո կտեղափոխվի խորհրդարան, շատ օրենքների վերնագրեր փոխելու կարիք կունենանք» ու հավելել, որ սպորտը կմնա կրթության նախարարություն կազմում:

Անդրադառնալով բյուջեի թեմային՝ պաշտոնյան նկատել է, որ նախարարության մասնատումը որևէ խնդրի պատճառ չի դառնա, քանի որ բյուջեն մշակույթի ոլորտի համար առանձին հոդվածով է հատկացվում:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռևս 2018-ին Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ՝ երկրում ձևավորվել է 10 նախարարություն և մեկ պետնախարարություն:

Ըստ կառավարական փոփոխությունների՝ Մշակույթի և սպորտի նախարարությունը միացել էր Կրթության և գիտության նախարարությանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica