close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարող է՞ գրպանից էլ պիցցա են գտել. «Էրեբունի պլազա» հյուրանոցի կրակոցները քննարկել են երթուղայինում

Հասարակություն

23 Հունվարի 2020, 22:47
 Կարող է՞ գրպանից էլ պիցցա են գտել. «Էրեբունի պլազա» հյուրանոցի կրակոցները քննարկել են երթուղայինում

Այսօր քննարկման ամենաթեժ թեման «Էրեբունի պլազա» բիզնես կետրոնում տեղի ունեցած միջադեպն էր, երբ զինված անձը մտնելով հյուրանոց, անկակոն կրակներ էր արձակել, հետո ոստիկանները նրան բաժին էին տեղափոխել:

Լարված օրվա ավարտին, անջատում ես համակարգիչը, վաղվա լավ ու անփորձանք օրվա ակնկալիքով քայլերդ ուղղում դեպի կանգառ:

Գեորգի Կուտոյանի մահ, սպանդանոցեր, հիմա էլ պարզում ես, որ մարդիկ քննարկման նոր թեմա ունեն՝ «Էրեբունի պլազա» մտած զինված քաղաքացի ու կրակոցներն:

Երկու կին կանգառում զրուցում են, մեքենաների աղմուկը ստիպում է, որ նրանք բարձր խոսեն, այնպես, որ լսելի է շատերի համար:

«Հերթական դիմակավորված, անհաջող  մասկի շոուն»,- ասաց նրանցից մեկը:

«Ամոթ է, կարելի է մարդկանց այդ աստիճանի հիմարի տեղ դնել: Մի քիչ մտածող, քթի անցք ունեցողը հո հասկանում է, որ վատ դերասան էին ընտրել բեմականացման համար: Մարդկանց ուշադրությունը առավել կարևոր խնդիրներից շեղելու լավ տարբերակ են գտել»,- հավելեց մյուս կինը:

«Ծուխն առանց կրակ չի լինում, սպասենք էլ ավելի վատին: Տղաս էլ Լենինգրադից ուզում է Հայաստան գալ, ասեցի ըտենց...»,- նրանք դեռ խոսում էին երբ երթուղայինի իմ համարը եկավ, ես նստեցի, կանայք մնացին կանգառում կանգնած ու հավանաբար շարունակեցին իրենց զրույցը:

Երթուղային առաջին նստարանին՝ վարորդի կողքին նստած տղամարդը վարորդին իրազեկում է  օրվա գլխավոր լուրի մանրամասները:

«Մեր հիմնարկում մեծամասնությունը սորոսական են: Ոստիկանապետի պահվածքն էին քննարկում, գովում: Ուզում ես ասել՝ ա՛յ ընգեր, ո՞վ չի հասկանում, որ սարքած գործ ա: Էդ ո՞րտեղ եք տեսել, որ հանցագործին նստեցնեն ոստիկանապետի ծառայողական մեքենան ու տանեն: Բա ինչի՞ թևերը չոլորեցին, բա մասկայով տղեքն ու՞ր էին»,-առանց հեռախոսից կտրվելու խոսում էր ուղևորն ու կարդում մի տեղեկատվություն, թե Էրեբունի պլազայում վնասազերծված անձը, պարզվել է,  Քոչարյանի կողմնակից է: Կարդում է ու քահ-քահ ծիծաղում:

«Կարո՞ղ է գրպանից էլ պիցցա են գտել: Էս ու՞ր ենք հասել, էս վտանգավոր խաղեր են խաղում իշխանությունները: Ամոթ է: Մարդ հնար ունենար՝ ծախեր ամեն ինչ, թքեր ամեն ինչի վրա, գլուխն  առներ ու գնար»,-արդեն լրջացած ասաց նա:

«Ու՞ր գնաս»,- հարցրեց վարորդը:

Մի որոշ ժամանակ երկուսն էլ լուռ էին: Հետո անեկդոտներ պատմեցին: Բանը Գագիկ Սուրենյանի պաշտոնանկությանն էլ հասավ. «Ասել էր՝ ձյուն ա գալու, բա ու՞ր ա: Նիկոլ Աստծուն ասենք՝ Սուրենյանին գործից հանի՝ սուտ լուրեր է տարածում»,- ասաց ուղևորը, վճարեց ու իջավ երթուղայինից՝ վարորդին բարի գիշեր ու բարի երթ մաղթելով:

Ա․ Հ․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica