close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը նախկին իշխանության ներկայացուցիչների հետ բազմիցս գործուղումների է գնացել, սուրճ է ըմպել․ "Լուսավոր Հայաստանի" պատգամավոր

Քաղաքական

23 Հունվարի 2020, 21:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը նախկին իշխանության ներկայացուցիչների հետ բազմիցս գործուղումների է գնացել, սուրճ է ըմպել․

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ ընդդիմություն և իշխանություն հարաբերություններում սրումներ լինում են. «Բոլոր երկրներում է այդպես: Շատ լավ է, որ դա դուրս չի գալիս թույլատրելի սահմաններից: Եթե հանկարծ որևէ մեկը ատելության խոսք տարածի, դա քրեորեն հետապնդելի արարք է, և չի կարելի, որ հատկապես քաղաքական գործիչները նպաստեն ատելության խոսքին: Մեր կողմից նման վարքագիծ երբեք չի դրսևորվել, հակառակը՝ մենք մեր գործընկերներին հորդորում ենք, որ այն համեմատությունները, այն խոսքերը, որոնք սոցիալական ցանցերում արտահայտվում են իրենց քաղաքական գործիչների կողմից, հանկարծ թույլատրելիի սահմանը չգերազանցեն: Հակառակ դեպքում՝ ստիպված մենք էլ պետք է դրանց արձագանքենք»:

Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ուղղակի խցանվել է անցյալում, և խորհուրդ տվեց ելք գտնել անցյալի ձևերից, հրաժարվել անցյալի չափանիշերից: Տ. Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ քանի որ «Լուսավոր Հայաստանի» անցյալը կապված է նաև ներկայիս իշխանությունների հետ, ի՞նչ չափանիշերից հրաժարվելու մասին է խոսում տիկին Նազարյանը:

«Չգիտեմ: Ես շատ հարգում եմ տիկին Նազարյանին, բայց բացարձակ համաձայն չեմ նրա արտահայտած կարծիքի հետ: Մենք ենք հիմնականում կոչ անում մեր գործընկերներին՝ անցյալից դուրս գալ, որովհետև մենք պետք է կառուցենք ապագա, այլ ոչ թե անընդհատ ներքաղաքականությունը փոխկապակցենք անցյալի հետ: Լավ կլիներ, որ տիկին Նազարյանն այդ խոսքերը, առաջին հերթին, հենց իրենց խմբակցության անդամներին հղեր»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը:

Պատգամավորը իշխանության ներկայացուցիչներին հորդորեց հեռու մնալ մանիպուլյացիաներից,  անձնական հարաբերությունները քաղաքական մակարդակ չտեղափոխել.

«Նույն մեր գործընկերները, նույն այսօրվա վարչապետն իր պատգամավորական գործունեության ընթացքում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ բազմիցս գործուղումների է գնացել, սուրճ է ըմպել, այլ հարաբերությունների մեջ է գտնվել. արդյո՞ք կարիք կա այդ ամենի մասին հիմա խոսել, արդյո՞ք դրանով մենք նպաստում ենք մեր պետության զարգացմանն ու կայացմանը: Բնականաբար, չենք նպաստում, այլ հակառակը՝ մեր հանրությանը շփոթության մեջ ենք գցում: Ես կխնդրեի մեր գործընկերներին՝ կառուցողական դաշտում կազմակերպել իրենց աշխատանքները»:

Նա շեշտեց՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց չկա. «Կոչ կանեմ իմ գործընկերներին՝ անընդհատ ու անհարկի չբարձրաձայնել խորհրդարանի հնարավոր լուծարման թեման, որովհետև հազիվ լեգիտիմ խորհրդարան է ձևավորվել՝ լեգիտիմ ընտրությունների արդյունքում, և չկա որևէ առիթ՝ դրա լեգիտիմության վրա կասկածելու»:

Այսօրվա իշխանության կարևորագույն առաքելությունը, նրա խոսքով՝ ինստիտուտների կայացումն ու համակարգի առողջացումն է:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր. «Թող մեկը փորձի իր բախտը և մեզ անկարգություններով սպառնա, ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը»: Տարոն Սիմոնյանից հետաքրքրվեցինք, թե ոստիկանական ուժերով սպառնալը նո՞ր գործելաոճ է:

Ի պատասխան՝ Տարոն Սիմոնյանն ասաց, որ այսօր ոստիկանական ուժերը ճիշտ չեն արձագանքում առկա խնդիրներին. «Հանցավորության մակարդակը տեսանելիորեն աճել է: Բոլորս պետք է հասկանանք, որ պետության ուժեղ ձեռքը միշտ կա, և ով փորձի հակաիրավական արարք կատարել, պետությունը համապատասխան անբարենպաստ հետևանքներ պետք է առաջացնի: Բայց, ամեն դեպքում, պետական այրերի շուրթերից անընդհատ սպառնալիքներ հնչեցնելը սխալ է, և բազմիցս ենք ասել, որ թե՛ բարձր պաշտոնատար անձինք, թե՛ գործադիր իշխանության ղեկավարը պետք է ձեռնպահ մնան անընդհատ սպառնալուց, որովհետև ով հանցագործություն է կատարում, պետությունն առանց մեծ աղմուկ հանելու՝ պետք է այդ հանցագործություն կատարած անձին ենթարկի պատասխանատվության: Պետք չէ այդ մասին անընդհատ խոսել, գովազդել կամ դրանով քաղաքական դիվիդենտներ շահել»:

Պատգամավորն իշխանության վերաբերյալ մի հեքիաթ հիշեց. «Երբ վիշապի գլուխը կտրում ես ու քարանձավում տեսնում նրա կուտակած հարստությունը, ինքդ ես գայթակղվում այդ հարստությամբ և ինքդ ես դառնում վիշապ»:

Ճշտեցինք՝ գործող իշխանությունները դարձել են վիշա՞պ: «Այս գործելաոճով որ շարունակեն, հնարավոր է՝ վերջնական պատկերն այդպես ստացվի, բայց ես հույս ունեմ, որ իշխանության իմ գործընկերները ողջախոհություն կդրսևորեն, նաև ինքնազսպման միջոցով կգիտակցեն, որ մեր բարձրաձայնած խնդիրներն առաջին հերթին իրենց են օգնում: Երբ դու դառնում ես քարանձավի միակ սեփականատերը, սկսում ես վերափոխվել: Պետք է կարողանաս ունենալ լուրջ ընդդիմախոսի, որ անընդհատ քո թերությունները քեզ ասի, որ չդառնաս այն վիշապը, որը մինչ այդ գոյություն ուներ: Թե չէ հաստատ վաղը չէ մյուս օրը մեկ ուրիշ ասպետ կգտնվի և կգա վիշապի հետ հաշվեհարդար տեսնելու»,- ի պատասխան՝ ասաց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica