close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանի նոր կառավարությունում 1 հայ նախարար ունենալով՝ դիրքերը չենք զիջում․ Հակոբ Բագրատունի

Աշխարհ

23 Հունվարի 2020, 21:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանի նոր կառավարությունում 1 հայ նախարար ունենալով՝ դիրքերը չենք զիջում․ Հակոբ Բագրատունի
Ըստ Լիբանանի Սահմանադրության, եթե կաբինետը 30 հոգանոց է, հայերն ունենում են նախարարական երկու պորտֆել, 20 նախարարի դեպքում՝ մեկը: Մյուս համայնքները ևս աթոռներ են կորցրել:

Լիբանանը խուսափեց ամենավտանգավորից: Երեք ամսվա անորոշությունից և սպասումից հետո նոր վարչապետը կարողացավ համաձայնության գալ մյուս ուժերի հետ: Նոր կառավարությունը կազմված է:

20 նախարարներից ոչ մեկը նախկինում երբեք նախարար չի եղել, նրանցից վեցը կանայք են: Առաջին անգամ արաբական աշխարհում պաշտպանության նախարարը կին է: Եվ առաջին անգամ Լիբանանի պատմության մեջ կառավարությունում ներգրավված է հայուհի նախարար՝ Վարթինե Օհանյանը կգլխավորի երիտասարդության և սպորտի նախարարությունը: 

Լիբանանահայ համայնքի գլխավոր քաղաքական ֆիգուրը, խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին գոհ է կառավարության կազմից: Ու թեև նախորդ կառավարությունում աշխատում էր երկու հայ նախարար՝ չի համարում, թե հայերը զիջեցին դիրքերը: Ըստ Լիբանանի սահմանադրության, եթե կաբինետը 30 հոգանոց է, հայերն ունենում են նախարարական երկու պորտֆել, 20 նախարարի դեպքում՝ մեկը: Մյուս համայնքները ևս աթոռներ են կորցրել: 

Հիմա հայերի և լիբանանցիների գլխավոր սպասելիքն այս կառավարությունից՝ հնարավորինս արագ հանգստացնել փողոց դուրս եկած լիբանանցիներին և ավելի արագ լուծումներ գտնել կոռուպցիոն ու տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար: 

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica