close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակրոնն աչքի է ընկել Երուսաղեմում՝ նախագահի լուսանկարիչ է աշխատել ու եկեղեցուց դուրս է քշել իսրայելցի ոստիկաններին

Աշխարհ

23 Հունվարի 2020, 19:39
 Մակրոնն աչքի է ընկել Երուսաղեմում՝ նախագահի լուսանկարիչ է աշխատել ու  եկեղեցուց դուրս է քշել իսրայելցի ոստիկաններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ առաջիններից մեկն է ժամանել Երուսաղեմ՝ Հոլոքոստի հիշատակի միջազգային ֆորումին մասնակցելու, և արդեն հասցրել է ոչ միայն հանդիպել Իսրայելի նախագահ Ռուբի Ռիվլինի հետ ու լուսանկարվել նախագահական պալատում, այլ նաև՝ ընդհարվել Երուսաղեմի ոստիկանության հետ. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է news.israelinfo.co.il կայքը:

Մակրոնի բախումը ոստիկանների հետ տեսանկարահանել է ֆրանսիացի լրագրող Ավա Ջամշիդին: Ֆրանսիայի նախագահը վրդովվել է այն բանից, որ ոստիկանները Հին քաղաքի Վիա Դոլորոզա փողոցում գտնվող Սբ Աննա կաթոլիկ եկեղեցի իր այցից առաջ մտել են այնտեղ, մինչդեռ եկեղեցին պատկանում է Ֆրանսիայի դեսպանությանը: Մակրոնը կտրուկ ձևակերպումներով պահանջել է, որ ոստիկանները հեռանան եկեղեցուց: Նա նշել է, որ բարձր է գնահատում իսրայելական ոստիկանության աշխատանքը, սակայն պահանջում է հետևել օրենքին, որը «գործում է դարեր շարունակ», և լքել Ֆրանսիայի ինքնիշխան տարածքը:

Իսրայելական կայքը գրում է, որ այս օրերին Երուսաղեմում են լինելու աշխարհի 45 երկրից 50 բարձրաստիճան պաշտոնյաներ: Լրագրողները Հոլոքոստի հիշատակի ֆորումն անվանում են «Իսրայելի պատմության խոշորագույն դիվանագիտական իրադարձություն»: Կարգուկանոնը պահպանում և բարձրաստիճան հյուրերի անվտանգությունն ապահովում է մոտ 10 հազար ոստիկան:

Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Մակրոնի հետ կապված միջադեպն ավարտվել է  բարձրաստիճան հյուրի ներողությամբ, որը նշել է, թե չի ցանկացել վիրավորել ոստիկաններին:

Ի դեպ, մինչև այդ միջադեպը, Մակրոնը լրագրողների ուշադրությանն է արժանացել նախագահական պալատում իր պահվածքով. նա նախագահի մամուլի ծառայության պաշտոնական լուսանկարչից խնդրել է նրա լուսանկարչական ապարատը և անձամբ լուսանկարել նախագահ Ռիվլինի ու Կիպրոսի նախագահի հանդիպումը: «Ինչ հիանալի լուսանկարիչ»,- ֆրանսիացի հյուրին գովել է նախագահ Ռիվլինը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica