close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրեբունի պլազա մուտք գործած անձը զենքը պահել է հղի կնոջ վրա, փորձել է բարձրանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. ականատես

Հասարակություն

23 Հունվարի 2020, 18:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրեբունի պլազա մուտք գործած անձը զենքը պահել է հղի կնոջ վրա, փորձել է բարձրանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ. ականատես

«Սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Էկավ մեր դուռն էլ բացեց, մեր աշխատողներց մեկին պատանդ վերցրեց, ասեց, որ Վիկտոր Սողոմոնյանին է պահանջում, Ռոբերտ Քոչարյանի կաբինետ էր ուզում բարձրանալ»,- «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն մուտք գործած զինված անձի մասին պատմել է ականատեսը, ով ներկայացել է որպես «Օֆրա» ընկերության աշխատակից:

Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ անձն այսօր «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Զինված անձը վնասազերծվել և տեղափոխվել է Ոստիկանություն։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica