close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կեսարիայի հայկական եկեղեցին վերածվել է գրադարանի

Տարածաշրջան

23 Հունվարի 2020, 17:40
 Կեսարիայի հայկական եկեղեցին վերածվել է գրադարանի

19-րդ դարի սկզբին Թուրքիայի Կեսարիա քաղաքում գտնվող հայկական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որը 25 տարով տրվել է քաղաքապետարանին, ավարտվել են վերականգնողական աշխատանքները:

Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող եկեղեցին քաղաքապետարանի կողմից վերածվել է գրադարանի, որը Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների պարագայում եզակի երևույթ է:

Գրադարանն առաջին իսկ օրից մեծ այցելուներ է գրանցել: Ընթերցողներին է ներկայացվում 25.000 տպագիր, 22.000 էլեկտրոնային և 3.000 աուդիո գրքեր: 6 օրում գրադարանից օգտվել է ավելի քան 60000 մարդ:

Հայերից հետո եկեղեցին դարձել էր ոստիկանական բաժանմունք, մարզասրահ:

Տարված աշխատանքների շնորհիվ եկեղեցում առկա որմնանկարներն ու գրությունները մաքրվել, բացվել են:

Տարիներ առաջ եկեղեցու վերակառուցման ժամանակ բնակչությանն իրազեկելու համար փակցված ցուցատախտակի վրայի` «Եկեղեցու վերակառուցման աշխատանքներ» գրությունը «զայրացրել» էր քաղաքի բնակիչներին: «Եկեղեցի» նշվելը ենթարկվել է հանրային քննադատության, որից հետո ցուցանակը փոխվել է և վրան գրվել «Մշակույթի եւ արվեստի կենտրոնի շինարարություն»:

Կեսարիայում նման մի դեպք էլ տեղի էր ունեցել «Անատոլիա» ֆիլմի նկարահանման ժամանակ, երբ քաղաքի բյուզանդական շրջանի ամրոցի վրա ռեժիսորը խաչով դրոշ էր փակցրել: Քաղաքի բնակիչները բողոքել էին, որ իրենք մահմեդականներ են և խաչով դրոշ չեն հանդուրժում: Գազազած բնակիչներին չեն կարողացել հանգստացնել անգամ ոստիկանները: Այդ միջադեպից զայրացած ֆիլմի ռեժիսոր Թանյոլաչ Թյուրքբենը դադարեցրել է նկարահանումները և իր անձնակազմով հեռացել քաղաքից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica