close
Եղանակը Երևանում
27 Փետրվարի 2020
-2°
+8°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Կրակոցներ՝ «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում. հարձակվել են Քոչարյանի գրասենյակի վրա (թարմացված)

Հասարակություն

23 Հունվարի 2020, 15:02
 ՈՒՂԻՂ. Կրակոցներ՝ «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում. հարձակվել են Քոչարյանի գրասենյակի վրա (թարմացված)

Երևանի «Էրեբունի պլազա»-ի մոտ կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը: 

Տարածքում մեծ թվով ոստիկաններ են հավաքված։

ՀՀ Ոստիկանության լրատվության ծառայությունից, տեղակցնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 14:38-ին։

Ըստ Yerkir.am-ի տեղեկությունների՝ մտել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, որտեղ էլ հնչել են կրակոցները:

Ճշտված տեղեկություններով՝ նա չի հասցրել վերև բարձրանալ. դեռևս առաջին հարկում է, իսկ Քոչարյանի գրասենյակը 6-րդ հարկում է:

Ըստ նախնական տեղեկությունների, նա պատանդառել է շենքի առաջին հարկում գտնվողներին։

Տարածքում են ոստիկանության հատուկջոկատայինները: 

Այս պահին ոստիակնության աշխատակիցները բանակցում են հարձակում իրականացրած անձի հետ:

15.21

Ոստիկանական ուժերը լրատվամիջոցներին ու մարդկանց Էրեբունի պլազա հյուրանոցի տարածքին մոտ չեն թողնում; Այս պահին հյուրանոցի տարածքում կա մեկ շտապօգնության մեկ մեքենա; Մի քանի րոպե առաջ տարածք են մտել կարմիր բերետավորներն ու հատուկ ջոկատայինները: Ականատեսները նկատել են, որ հյուրանոցի վերին հարկերի պատուհանները միաժամանակ բացվել են:

Ոստիկանները լրագրողներին ավելի են հեռացրել դեպքի վայրից՝ ասելով, որ դա անում են նրանց իսկ անվտանգությունից ելնելով, թե ինչ անվտանգության մասին է խոսքը, ոստիկանները չեն պատասխանել:

15.26

Ըստ շրջանառվող լուրերի՝ նա, ով կրակոցներ է արձակել, դեռևս Էրեբունի հյուրանոցի տարածքում է և վնասազերծված չէ:

15.33

Հարակից շենքերի, տարբեր հիմնարկների աշխատակիցնրին ոստիկանական ուժերը հորդորել են մնալ տեղում:

16.01

Ոստիկանության պետը անձամբ է բանակցություններ վարում «Էրեբունի Պլազա»-ում կրակոցներ հնչեցրած անձի հետ, այս մասին՝ Yerkir.am-ին տեղեկացրեց ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել իրավապահ կառույցները, ոստիկաության ղեկավար կազմը: Այս պահի դրությամբ վիրավորներ չկան, պատադների մասին ևս տեղեկատվություն չկա: Վիճակը վերահսկելի է, ճշտվում են դեպքի հանգամանքները»,-նշեց Ահարոնյանը:

Ըստ նախնական տեղեկությունների «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն է ներխուժել մեկ անձ:

16:19

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում ոչ ոք չի եղել, ընդմիջման են եղել, հետո հետ՝ գրասենյակ վերադառնալ չեն կարողացել, Yerkir.am-ի լրագորղների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Արդյո՞ք կրակոցները ուղղված են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին, այս պահին ասել չեմ կարող: Ասեկոսեները չեմ կարող մեկնաբանել: Կլինի պաշտոնական հաղորդագրություն, կասենք նաև մեր տեսակետը»,- ասաց Սողոմոնյանը:

16:36

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է՝ զենքն առգրավվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

16:41

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է. «Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։


Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։


Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։


Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։


Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica