close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+0°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էյվազովի էժան քայլի թանկ պատասխանը

Մշակույթ

23 Հունվարի 2020, 14:52
  Էյվազովի էժան քայլի թանկ պատասխանը

Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի՝ փետրվարի 7-ին  Դրեզդենի Semper Opera Ball-ի բացման հանդիսավոր արարողությանը երգելու իրավունքն ու պատիվը վերականգնված են։

Yerkir.am-ը հայտնում է՝ գերմանական, ֆրանսիական, ռուսական լրատվամիջոցները, արվեստագետներն ու արվեստաբանները վերջին 10 օրերին պարբերաբար անդրադարձել են ադրբեջանցի երգիչ Յուսիֆ Էյվազովի ազգայնամոլական դրսևորմանը և դատապարտել այն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Եվրոպայի հայկական միությունների ֆորումն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղեկություններ է հաղորդել, թե սկանդալային միջադեպն ինչ-որ կերպ հարթեցնելու գործընթացն ինչ զարգացումներ է ունեցել: Նույն աղբյուրից տեղեկացանք, որ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը  միջամտել է իրավիճակին, որից հետո Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը վերանայել է իր քայլերը:

Հիշեցնենք, որ Ֆրեյը 9 օր  առաջ հայտարարել էր, թե չեղարկում է փետրվարի 7-ին Semper Opera Ball-ում Ռուզան Մանթաշյանի ելույթը, քանի որ տենոր Յուսիֆ Էյվազովը չի ուզում երգել Ռուզան Մանթաշյանի հետ նրա ազգային պատկանելության պատճառով։ Նա նաև հայտնել էր, թե իբր Դրեզդենի օպերային թատրոնը Ռուզան Մանթաշյանի հետ պայմանագիր չունի։ Իսկ արդեն մեկ օր առաջ Հանս-Յոհախիմ Ֆրեյն  ասել է,   որ երկօրյա քննարկումների արդյունքում որոշում են ընդունել՝   Ռուզան Մանթաշյանը Semper Opera Ball-ի բացմանը կերգի։ Գերմանացին այդ որոշումը հաստատել է նաև գրավոր կերպով:

Այսօր՝ կեսօրին, հայտնի է դարձել, որ փետրվարի 7-ին  Դրեզդենի Semper Opera Ball-ի բացման հանդիսավոր արարողությանը երգելու համաձայնությունը Ռուզան Մանթաշյանը տվել է:  ԵՀՄՖ-ը հաղորդել է, որ կոնֆլիկտի հարթման և օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի նկատմամբ անարդար ու խտրական քայլը կանխելու մեջ մեծ դեր ունի պրոֆեսիոնալ  բռնցքամարտի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը:  Էյվազովի արարքն ու բարձր արվեստում ազգային խտրականությունը հանդուրժելու դրսևորումը դատապարտել է նաև աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանը: Նա առաջինն է արձագանքել այս արատավոր երևույթին, ինչը ևս սթափեցրել է կոնֆլիկտը ստեղծողներին:

Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica