close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2020
+0°
+8°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք գործ ունենք մանիպուլյատիվ շահարկումների հետ. Փաշինյանը ծննդատների փակման մասին

Քաղաքական

23 Հունվարի 2020, 12:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք գործ ունենք մանիպուլյատիվ շահարկումների հետ. Փաշինյանը ծննդատների փակման մասին

Այսօր՝ հունվարի 23-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադաձավ երեկ ԱԺ ամբիոնից ևս բարձրացրած ծննդատների փակման խնդրին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ երեկոյան դիտել է Հանրային Հեռուստաընկերության մի ռեպորտաժ, որն, ըստ վարչապետի, ցույց է տալիս թե հարցերը երբեմն ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում:

«Ինչ է պատմում այդ ռեպորտաժը, հարցազրույց են անում ծննդկանի հետ, որը Ոսկեպար գյուղից, այսինքն՝ եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, հիմա գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար առկա չափանիշներին:

Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հեռավորության վրա ու Նոյեմբերյան քաղաքում կա ծննդատուն, շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված՝ ինչպես հաղորդել են ինձ Առողջապահության նախարարությունից: Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25.7 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունը ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից հեռու է 34.3 կիլոմետր: Այսինքն հարց՝ ինչի՞ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել ու չի գնացել ավելի մոտիկ գտնվող ծննդատուն»,- եզրափակեց Փաշինյանը:

Եղանակը տաքանում է
21 Փետրվարի 2020, 17:46 Եղանակը տաքանում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica