close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2020
+20°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում չի լինելու՝ անկախ ամեն ինչից. Փաշինյանը՝ սպանդանոցների խնդրի մասին

Քաղաքական

23 Հունվարի 2020, 12:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում չի լինելու՝ անկախ ամեն ինչից. Փաշինյանը՝ սպանդանոցների խնդրի մասին

Ինչքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպանդանոցների վերաբերյալ խնդրին, որից հետո ներկայացրեց այն առաջարկները, որոնք երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրել էր հարցուպատասխանի ժամանակ:

 «Բայց ուզում եմ հստակեցնել թե ինչ ենք պայմանավորվում: Առաջին, նախ այս պայմանը արձանագրում է հետևյալը, որ մինչեւ փետրվարի 6-ի նիստը մենք կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը կապված գյուղատնտեսության ոլորտին, որոնք այսօր էլ կարող են սուբսիդավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին եւ պլյուս դրան լիզինգային ծրագրերը, որտեղ նաև պետք է տեղ լինի շարժական սպանդանոցների համար, որպեսզի լիզինգով հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել:

Երկրորդ, կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ պոտենցիալ սպանդանոցները ունենան անհրաժեշտ և խելամիտ բաշխվածություն, որպեսզի ՀՀ մարզերում լինի սպանդանոցների համաչափ հասանելիություն:

Երրրոդ, այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, թե ինչ-ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի: Այս ամենի  արդյունքում մենք պայմանավորվում ենք հետևյալը. մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի քաղաքի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում մենք  թողնում ենք իրավիճակն այնպիսին, ինչպիսին դե ֆակտո կար այս կարգավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնելու է այս նոր համակարգին, և որևէ ցույց, բողոքի դրսևորում չի լինելու անկախ ամեն ինչից:

Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր սիրելի հայրենակիցների համար ընդունելի է կամ  համաձայն են, որ մենք պայմանավորվենք սրա շուրջ, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք մինչև հուլիսի 1-ի հետ կապված: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք այդ վարկային ծրագրերը բացելով, պետք է ասենք, որ պայմանն էսօրվանից է գործում: Եթե հուլիսի 1-ից հետո ընդունելի չի լինելու, ուրեմն էսօրվանից է գործում, ընդունելի չի, թող էսօրվանից ընդունելի չլինի» , - հայտարարեց Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica