close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+0°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ. Արա Վարդանյան

Իրավունք

23 Հունվարի 2020, 12:32
 Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ. Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Իմ շատ հարգելի ընկերներ։ Այսօր ժամը 13։00-ին, Վերաքննիչ Դատարանում տեղի կունենա դատախազության կողմից իմ խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճռի բողոքարկման դատը։ Հնարավոր է, որ ես նորից կկալանավորվեմ։ Ամեն ինչ հիասքանչ է և կալանավորվելու դեպքում պայքարս կշարունակեմ կալանավայրից ինչպես և դա արդեն արել եմ։

Հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ ձեր առաջ)))))))»:

Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին, պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել:

Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»:


Մյունխենյան տրագիկոմեդիա
17 Փետրվարի 2020, 16:29 Մյունխենյան տրագիկոմեդիա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica