close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+17°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համատիրություններին ապրիլի 1-ից կվճարենք անկանխիկ ձևով

Հասարակություն

22 Հունվարի 2020, 17:32
 Համատիրություններին ապրիլի 1-ից կվճարենք անկանխիկ ձևով

Ապրիլի մեկից բազմաբնակարան շենքի բնակիչը գումարը համատիրության աշխատակցի առձեռն տալու փոխարեն կվճարի կոնկրետ շենքի համար բացված  հաշվի համարի: «Համատիրությունների» և «Բազմաբնակարան շենքերի կառարման մասին» օրենքներում  նախատեսվող փոփոխությունները, ըստ նախագծի հեղինակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ համատիրություններ մուտքագրվող գումարների շարժի թափացիկության ապահովմանն է միտված: Հակոբյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը հայրենի Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է:

«Փոփոխության բուն նպատակը այդ ամբողջ ֆինանսական սիստեմը, որ աշխատում է համատիրություններում փողի կուտակման և ծախսման հետ կապված ավելի  թափանցիկ դարձնելն է: Մեր քաղաքացիները մինչև այժմ չեն կարողանում վերահսկել շատ հաճախ այդ մութ մեխանիզմները, որքան գումար է հավաքվում, և որտեղ են դրանք ծախսվում: Առաջարկվող նախագծի համաձայն՝ վճարումը կկատարվի ոչ թե առձեռն, այլ կոնկրետ հաշվի համարին»,-ասաց Վաղարշակ Հակոբյանը:

Համատիրությունները մինչ այսօր փակ հիմնարկներ են եղել, հավաստիացրեց պատգամավորը, քանի որ չեն վերահսկվել նրանց ֆինասական հոսքերը: Տասնյակ տարիներ շենքերում, շքամուտքերում, վերելակների նորացման ուղղությամբ  որևէ աշխատանք արված չէ, բացառության մի քանի բարեխիղճ համատիրությունների, հավելեց Վաղարշակ Հակոբյանը:

Բազմաբնակարան յուրաքանչյուր շենք ունենալու է իր հաշվի համարը: Շենքի բնակիչները կարող են տեսնել, թե իրենք որքան գումար են հավաքել, և ինչ նպատակով է ծախսվել:

«Համատիրությունները պետք է շենքի հաշվեհամարին փոխանցված գումարով լուծեն տվյալ բազմաբնակարանի համար առաջնային համարվող հարցը՝ տանիք, շքամուտք և այլն: Բնակիչները, ովքեր գումար են վճարում, պետք է դրական տեղաշարժ տեսնեն»,-նշեց պատգամավորը:

Օրենքի նախագծի հավանության արժանանալուց հետո կսկսվեն իրազեկման ակտիվ աշխատանքները, որ համատիրությունները մինչև ապրիլի 1-ը կարողանան ավարտին հասցնել նախապատրաստական բոլոր գործընթացները: Հատկապես տարեց քաղաքացիների համար գումարը հաշվի համարին փոխանցելը հավելյալ բեռ չի լինելու, նրանք գործարքը կարող են կատարել կոմունալ մյուս վճարների հետ, եթե դժվարանան նրանց կօգնեն համատիրությունների աշխատակիցները:

Ի՞նչ  է նախատեսված այն անձանց համար, ովքեր անբարեխիղճ են գտնվել և տարիներ շարունակ վճարումներ չեն կատարել՝ հարց ուղղվեց Հակոբյանին: Պարզվում է՝ նոր օրենքի նախագծում ևս նման կագավորում չկա:

Ըստ Վաղարշակ Հակոբյանի՝ Քաղաքաշինության կոմիտեն համապարփակ առաջարկությունների փաթեթ է պատրաստում, որում կընդգրկվեն ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների լուծումները ևս:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica