close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան նոր հեղաշրջման եզրին. բրիտանացիները քրդերին մղում են ապստամբության

Աշխարհ

22 Հունվարի 2020, 17:01
 Թուրքիան նոր հեղաշրջման եզրին. բրիտանացիները քրդերին մղում են ապստամբության

Արևմուտքին ոչ մի կերպ հանգիստ չի տալիս Մոսկվայի և Անկարայի միությունը, որն օրեցօր կարծես թե ավելի է ամրապնդվում: Թուրք պաշտոնաթող գնդապետ Ուղուր Աթիլան կարծում է, որ բրիտանական MI-6 հետախուզական ծառայությունը պատրաստվում է Թուրքիայում նոր հեղաշրջում իրագործել՝ համագործակցելով երկրի արևելքում գտնվող ցեղերի հետ:

Ռուս-թուրքական հարաբերությունները գրեթե երբեք էլ չեն եղել բարեկամական և դեռ փաստ չէ, որ այսօր տեղի ունեցող իրադարձությունները պարզապես փուլային հարաբերություններ են և վերջում կլինի այն, ինչ մենք սովոր ենք տեսնել պատմության գրքերում:

Փաստն այն է, որ Սառը պատերազմից այս կողմ, երբ Թուրքիան միացել էր արևմտյան բլոկին՝ հետևաբար դառնալով Ռուսաստանի (ԽՍՀՄ) հակառակորդը, ռուս-թուրքական հարաբերություններն այսպիսի մակարդակի չէր հասել: Նույնիսկ Սառը պատերազմից և ԽՍՀՄ փլուզումից հետո Անկարան զգուշավոր էր Մոսկվայի հետ հարաբերություններում՝ վախենալով այն լծակներից և խաղաքարտերից, որն ուներ Արևմուտքը Թուրքիայի դեմ:

Սակայն նոր դարում իրադրությունն աստիճանաբար սկսեց փոխվել հօգուտ Թուրքիայի: 2002 թ. իշխանության եկած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մերօրյա Թուրքիայի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի՝ Ահմեթ Դավութօղլուի առաջ քաշած արտաքին քաղաքականության վերաբերյալ դրույթները դարձնելով երկրի գլխավոր արտաքին ռազմավարության դրոշակ, սկսեց արևմտյան լուծը թոթափելու, ինքնուրույնություն ձեռք բերելու և համաշխարհային գերտերություն դառնալու քայլերը:

Եվ վերջին տարիներին Թուրքիա-արևմուտք (հատկապես ԱՄՆ) հարաբերությունների վատթարացումը վերոնշյալ դրույթների ի կատար ածման հետևանք են: Ռուսաստանից Ս-400 ԶՀԿ-ների գնումը, Միջերկարական ծովում ապօրինի որոնողական և հորատող աշխատանքները, առանց դաշնակիցների համաձայնության Սիրիա ներխուժումը Թուրքիայի ինքնուրույնության ցուցիչներն են:

Թուրքական իշխանամերձ Star օրաթերթի հոդվածագիր Ազիզ Ուսթելն, իր «Երկրորդ հեղաշրջումը դռան ետևում է՞» հոդվածում անդրադառնում է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին և դրա դեմ պայքարող արևմուտքին: Ուսթելը նշում է, որ ամեն ոք, ով ցանկանում է փրկել աշխարհը բրիտանական խորքային պետությունից, պետք է աջակցի այդ դաշինքին: «Ըստ ամենայնի, մենք թուրքական հանրապետության հիմնադրումից հետո առաջին անգամ հեռացնում ենք մեր արտաքին քաղաքականությունը սայթաքուն արահետից», - նշում է հոդվածագիրը:

Ուսթելը մեջբերում է թուրք քաղաքագետ, գրող, հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության մասին գրքերի հեղինակ Քենան Քարաթաշի խոսքերն, ով նշում է, որ գնդապետ Ուղուրը ճիշտ է ասում երկրի արևելքում բրիտանական գործունեության մասին, սակայն բրիտանացիների նպատակն ամենևին էլ հեղաշրջումը չէ:

«Իմպերիալիստական գործակալները երկրի արևելքում հայտնվել են դեռևս Առաջին աշխարհամարտի ժամանակ, նրանք զբոսնում են շրջանում տարազներով, խոսում են քրդերեն՝ մայրենիի նման…: Այժմ արևելքում է գտնվում ոչ միայն MI-6-ը, այլև CSI, MOSSAD-ը, КГБ-ն և այլ  հետախուզական ծառայություններ: Նրանք զրուցում են ցեղերի հետ, հավաքում են տեղեկություններ կարևոր օբյեկտների մասին…», - նշում է Քարաթաշը:

Ըստ Քարաթաշի՝ գլխավոր նպատակը քրդերին ապստամբության մղելն է, ովքեր Իսրայելի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ կստեղծեն դաշնություն, որը կընդգրկի Քահրամանմարաշ (պտմ. Մարաշ քաղաք՝ խմբ.), Անթաքիա և Ադանա քաղաքները, իսկ դրանից հետո այդ դաշնությունը կմիանա Իրաքի և Սիրիայի դաշնություններին:


Ա. Եղիազարյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica