«Այս օրը պատմության մեջ». հունվարի 22
Խճանկար

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:
Հունվարի 22
1876 թ. հունվարի 22-ին ծնվել է ամերիկահայ քանդակագործ Հայկ Բադիկյանը: Նա մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոում:
1901 թ.այս օրը մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան:
1905 թ. հունվարի 22-ին Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ:
1922 թ. այս օրն է ծնվել հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Սուրեն Աղաբաբյանը:
1946 թ. հունվարի 22-ին Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը. կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին:
1969 թ. այս օրը ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ կատարեց:
1979 թ. հունվարի 22-ին է մահացել հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարը:
1921 թ. այս օրն է ծնվել հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը: