close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակոբ Կարապետյանը Էդմոն Մարուքյանին հարցեր է ուղղում

Բլոգեր

22 Հունվարի 2020, 14:48
 Հակոբ Կարապետյանը Էդմոն Մարուքյանին հարցեր է ուղղում

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում հարցեր է ուղղել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Ըստ Yerkir.am-ի՝ նա, մասնավորապես, գրել է.

«Նախօրեին Ազգային Ժողովում քննարկման ժամանակ պատգամավոր Անի Սամսոնյանը, ի թիվս այլոց, անդրադարձավ նաեւ «Կամազների» փոխարեն քաղաքապետարանին փող տալու մասին կեղծ տեղեկատվությանը: Տիկին Սամսոնյանը այս կապակցությամբ նշեց, որ իրենք (ԼՀԿ ֆրակցիան) «դրա մասին տեղեկություններ ունեցել են, բայց այդ տեղեկությունների հիմքով ՊՆԴՈՒՄ ՉԵՆ ԱՐԵԼ» (մեծատառով ընդգծումներն իմն են):

Հիշեցնեմ, որ 2019-ի դեկտեմբերի 4-ին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակավ հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Մի բան էլ ես Ձեր եթերում բացահայտեմ, մինչեւ հիմա չի բացահայտվել. այդ ընկերությունները, որոնք գնել են Կամազները, իրա՛նք չեն գնել Կամազները, դուք գիտե՞ք: Փո՛ղն են տվել քաղաքապետարանին, քաղաքապետարա՛նն է գնել, փո՛ղ, փո՛ղ են տվել քաղաքապետարանին»: Իսկ դեկտեմբերի 23-ին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության լիդեր, ԼՀԿ անդամ Դավիթ Խաժակյանը եթերում ասել է հետեւյալը. «Փո՛ղ են մարդիկ փոխանցել, Կամազ չեն առել նվիրել ժողովուրդ ջան, փող են փոխանցել»: Խորագիտակ պատգամավոր Անի Սամսոնյանը, վստահաբար կարող է այս մեջբերումներից եզրակացնել, որ իր քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է արել, մինչդեռ ինքը՝ տիկին Սամսոնյանը, ինչպես նշեցի, հակառակի մասին էր խոսում նախօրեին:

Հիմա, մինչ հարգարժան գործընկերները իրենց մեջ կպարզեն այս հակասությունը, առաջարկում եմ ԱԺ պատգամավոր հարգարժան Էդմոն Մարուքյանին պատասխանել հետեւյալ հարցերին.

1. Շարունակո՞ւմ է արդյոք նա պնդել, որ քաղաքապետարանը փող է նվեր ստացել, եւ ոչ թե Կամազներ,

ա/ Եթե այո, ապա արդյո՞ք չի պատրաստվում փաստեր ներկայացնել,

բ/ Եթե ոչ, ապա արդյո՞ք չի պատրաստվում համապատասխան հայտարարությամբ հանդես գալու՝ հանրությանը կեղծ տեղեկատվությամբ մոլորեցնելու համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica