Թուրքիայի 600 հոգանոց խորհրդարանի նիստին ներկայացել էր միայն 1 պատգամավոր
Տարածաշրջան

Թուրքիայում ուսումնական հաստատությունների՝ ձմեռային արձակուրդներին զուգեհեռ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը նույնպես դադար է վերցրել: Սակայն երեկ նախատեսվել էր ԹԱՄԺ նիստ, որին ներկայացել էր միայն խորհրդարանում երկու պատգամավորից բաղկացած Թուրքիայի աշխատավորական կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Բաշը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում sondakika.com կայքը:
Խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը, քվորումի բացակայության պատճառով, նիստը տեղափոխել է հաջորդ օրը՝ ժամը 14.00-ին: