Ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել սոցցանցում սպառնալիք պարունակող գրառում կատարելու համար
Իրավունք

Սոցցանցում սպառնալիք պարունակող գրառում կատարած ոստիկանը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: ՀՔԾ-ն ստացել է նշված գրառման մեջ սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճենները. հայտնում են ՀՔԾ-ից:
Հիշեցնենք, որ ոստիկանության սերժանտը ֆեյսբուքյան իր էջում սպառնալից մեկնաբանություն էր գրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ: