Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը
Քաղաքական

86 տարեկանում մահացել է անկախ Վրաստանի առաջին վարչապետ Թենգիզ Սիգուան: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Զվիադ Գամսախուրդիայի նախագահության օրոք՝ 1990 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 1991 թվականի օգոստոսի 18-ը, Թենգիզ Սիգուան նախարարների խորհրդի նախագահն էր, Գամսախուրդիայի կառավարության տապալումից հետո Սիգուան նշանակվեց վարչապետի պաշտոնակատար:
1992-ի նոյեմբերի 8-ին Սիգուան նշանակվեց Վրաստանի վարչապետ և պաշտոնաթող եղավ 1993-ի օգոստոսի 5-ին, երբ խորհրդարանը մերժեց կառավարության առաջարկած բյուջեն:
2011 թվականին РИА Новости-ին տված հարցազրույցում Թենգիզ Սիգուան ասել էր, որ 2008-ի Ռուսաստան-Վրաստան պատերազմը Վրաստանն է սկսել. «2008-ի պատերազմը մենք սկսեցինք: Մենք սկսեցինք ռմբակոծել Ցխինվալին, ինչը ռուս խաղաղապահներին և ռուսական բանակին թույլ տվեց միջամտել»: