close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2020
-2°
+1°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2020
USD1479.05
GBP1624.39
EUR1519.53
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել նախարարության կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի հաշվետվությանը

Արցախ

22 Հունվարի 2020, 10:55
 ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել նախարարության կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի հաշվետվությանը

Այսօր՝ հունվարի 20-ին, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել նախարարության կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի հաշվետվությանը. Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից։ 

Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին ու մասնավորապես նշեց. «Հույս ունենք, որ այն ծրագրերը, որոնք վերաբերում են հոգևոր դաստիարակությանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը, անպայման կհաջողեն այս տարի և մենք կարողանանք մեր ազգային ինքնության, մեր հոգևոր-մշակութային ժառանգությանն առնչվող խնդիրներն, ի վերջո, հաղթահարել ու ավարտին հասցնել»:

Նախարարի հավաստմամբ՝ ազգային փոքրամասնությունների ոլորտում աշխատանքները հաջողությամբ կշարունակվեն նաև 2020-ին։

Կրոնի և ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի խոսքով՝ սա յուրօրինակ հաշվետվություն է, հաշվետվություն այն մարդկանց ներկայությամբ, որոնց հետ համագործակցել են ողջ տարվա ընթացքում: Ծրագրերի շարքից նա առանձնացրեց <<Արցախը մեր տունն է>> փառատոնը, որին մասնակցել են նաև հայաստանյան գործընկերները:

Հանդիպման վերջում նախարարը շնորհակալագրեր հանձնեց բաժնի հետ համագործակցություն ծավալած մի խումբ ակտիվիստների:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica