close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ ժամանակավոր լուծում են մտմտում կառավարության սենյակներում սպանդանոցների հարցով․ 168․am

Քաղաքական

21 Հունվարի 2020, 21:46
 Ի՞նչ ժամանակավոր լուծում են մտմտում կառավարության սենյակներում սպանդանոցների հարցով․ 168․am

Իշխանափոխությունից հետո, թերևս, առաջին անգամ Հայաստանում սկսվեցին մասսայական բողոքի ակցիաներ, որոնք աստիճանաբար թափ են հավաքում`գրում է 168.am-ը: Սպանդանոցներում պարտադիր մորթը կատարելու դեմ բողոքող հազարավոր մարդկանց պահանջն իսկապես արդար է, իսկ բարձրացվող հարցերն արդարացված: Այս մասին ասում են ոչ միայն գյուղացիները, ֆերմերները, իրենք՝ մսավաճառները, այլև տնտեսագետներն ու ոլորտի մասնագետները։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այդ մասին գրել էր.

«Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։ Բացի դա, վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների ձեռքում։ Ոչ գյուղացու սեփականություն հանդիսացող սպանդանոցները բնորոշ են կոլխոզներին և սովխոզներին։ Նորից այդ քաղաքականության կիրառումը տանելու է գյուղացիական տնտեսությունների խոշորացմանն ու կոլխոզների և սովխոզների վերականգմանը։ Հիմա պետք է պետությունը հիմնի սպանդանոցներ (իր վրա վերցնի կապիտալ ծախսերը, որոնց մի փոքր մասը ժամանակին պետք է վերադարձվի), դրանք դարձնի կոոպերատիվներ, որտեղ փայ (ոչ թե բաժնեմաս) պետք է ունենան այն գյուղացիները, որոնց անասունները այդտեղ մորթում են կամ ենթամշակման ենթարկում։ Այդ կոոպերատիվներում պետք է բացառապես աշխատեն փայատեր գյուղացիների ընտանիքի անդամները։ Այսպիսով, գյուղացին ուրախությամբ դրան կհամաձայնի ու մի բան էլ փայ ու լրացուցիչ եկամուտ կստանա»։

Վերջին օրերի իրադարձությունները հանգեցրել են մի իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը սատարում են միայն իշխանական պաշտոնյաները, պատգամավորները, այն էլ դա անում են շատ վատ, հաճախ դառնալով ծաղրուծանակի առարկա:

Կառավարական մեր աղբյուրներից պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը ստիպված է նահանջել և չեղարկել սպանդանոցների հարցը, գոնե առժամանակ, քանզի նա արդեն սկսել է լուրջ ընդունել ուժայինների այն զեկույցները, համաձայն որոնց՝ «թավիշը» կամաց-կամաց անցնում է ու մարդիկ սկսել են հայհոյել իշխանություններին, ինչպես հայհոյում էին նախկիններին:

Մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի կաբինետին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ Փաշինյանը շատ ծանր է տանում ստեղծված իրավիճակը ու մտածում է՝ ինչպես դրա տակից գոնե ժամանակավորապես դուրս գալ, որ գոնե ստացվի Նիկոլ Փաշինյանը փրկեց մսավաճառներին Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) դաժան ճիրաններից: Մեզ փոխանցեցին, որ մերձավոր շրջապատում քննարկել է նաև ծառայության տնօրենին «ժերտվա» տալու տարբերակը:

Ըստ նույն աղբյուրների, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի համար ամենացավալին այն է, որ այս անգամ չի կարող ասել՝ սրանք սևերն են ու պայքարել է պետք նրանց դեմ, քանզի այս իրավիճակում սևը հենց իր կառավարությունն է՝ իր գլխավորությամբ:

Կորոնավիրուսը հասավ Իրան
19 Փետրվարի 2020, 17:05 Կորոնավիրուսը հասավ Իրան
Փոխան խմբագրականի
19 Փետրվարի 2020, 15:44 Փոխան խմբագրականի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica