close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին թալանվել է թուրք գանձագողերի կողմից

Տարածաշրջան

21 Հունվարի 2020, 15:48
 Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին թալանվել է թուրք գանձագողերի կողմից

Թուրքիայի Կեսարիա նահանգի Մելիքգազի գավառում գտնվող Սբ Աստվածածին եկեղեցին թալանվել և ավերվել է գանձագողերի կողմից: Թաղամասի ավագանի Օմեր Նալբանտը պահանջում է, որ եկեղեցին վերանորոգվի և ծառայի զբոսաշրջությանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է T24.com.tr կայքը:

Գավառի Բաղփընար թաղամասում գտնվող եկեղեցին կառուցվել է հայերի կողմից, սակայն Հայոց ցեղասպանությունից հետո այն այլևս չի գործում և պարբերաբար ենթարկվում է հարձակումների:  Եկեղեցում առկա որմնանկարներն ու քանդակները գտնվում են ոչնչացման եզրին:

«Բաղփընար թաղամասը կարևոր զբոսաշրջային վայր է: Կեսարիան տարբեր մշակույթներ է կրում, իսկ թաղամասում կան մի շարք պատմական շինություններ: Դրանցից մեկն էլ Սբ Աստվածածին հայկական ժայռափոր եկեղեցին է: Մենք, որպես ավագանի, բազմիցս երկաթե դռներ ենք դրել, կողպել, սակայն չնայած դրան, գանձեր որոնողները այն ջարդում են», - նշում է Նալբանթը և  կոչ անում այն ծառայեցնել զբոսաշրջությանը՝ հաշվի առնելով որմնանկարները, որոնք արդեն վերանում են:

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica