close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2020
+18°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պաշտպանների բացակայություն, դատական սանկցիա ու հետաձգված նիստ. Մարտի մեկի գործով դատական նիստի մանրամասները

Իրավունք

21 Հունվարի 2020, 15:24
 Պաշտպանների բացակայություն, դատական սանկցիա ու հետաձգված նիստ. Մարտի մեկի գործով դատական նիստի մանրամասները

Մարտի մեկի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 4-ը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները չէին ներկայացել նիստին, պատճառաբանությամբ, որ հունվարի 9-ին մարտի մեկի տուժողի իրավահաջորդ Էդիկ Հարությունյանը իր խոսում սպառնալիքէր հնչեցրել պաշտպաների հասցեին, իսկ դատավորը պատշաճ չի արձագանքել:

Նույն պատճառով նախորդ դատական նիստին չէր մասնակցել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, ինչն էլ դարձել էր նիստը հետաձգելու պատճառ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին, թե արդյոք կարո՞ղ են այս նիստին այլ պաշտպանների ներկայություն ապահովել: Ստանալով բացասական պատասխան, դատավոր Դանիբեկյանը նշեց. «Հաշվի առնելով այն, որ նիստը չի կարող անցկացվել նման պայմաններում, նիստը հետաձգվում է»:

Ի՞նչ է նկատի ունեցել Մարտի մեկի տուժողի իրավահաջորդ Էդիկ  Հարությունյանը, երբ ասել է՝ «Եթե Մարտի 1-ի մասին հարգանքով չարտահայտվեք, ինքներդ կհայտնվեք…»՝ դատարանի հարցին ի պատասխան Է. Հարությունյանը նշեց, որ ինքը չի սպառնացել:  

Նախորդ դատական նիստին չներկայանալու համար Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի նկատմամբ:

Այսօր բացակայող փաստաբանների պահվածքը կքննարկվի հաջորդ նիստի ժամանակ, որը կկայանա փետրվարի 4-ին, ժամը 13:00-ին:

 

 

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica