close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռազբորկա» եք ուզում անե՞ք, նստեք տեղներդ. միջադեպ՝ Ազգային ժողովում

Հասարակություն

21 Հունվարի 2020, 14:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռազբորկա» եք ուզում անե՞ք, նստեք տեղներդ. միջադեպ՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովում քննարկվում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերը։ Նախագծի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ պատգամավորների միջև։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, ասաց․ «Պարոն Պետրոսյան, «ռազբորկա» եք ուզում անե՞ք, նստեք տեղներդ»։

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից նշել էր, որ բոլորը միակամ կլինեն, քանի որ իրենք դեռ շատ անելիքներ ունեն ու հավելել, որ նախկինների սոցիալական բազան քրեական հեղինակություններն են:   

Մինչ այդ Բաբաջանյանն անդրադարձել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Գևորգ Պետրոսյանի ելույթին: Վերջինս նիստին ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի, իր իսկ ձևակերպմամբ,  «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»:

Բաբաջանյանն անդրադառնալով Պետրոսյանի ելույթին՝ ասել էր. «Հուսով եմ՝ ԲՀԿ-ական պատգամավորը ներողություն կխնդրի»:

Երբ Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը քայլերն ուղղեց դեպի Բաբաջանյանը ու քաշքշոց տեղի ունեցավ, որին միջամտեցին պատգամավերները:

«Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են, և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար: Ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica