close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը

Արցախ

20 Հունվարի 2020, 20:18
 Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը

2020 թվականի Արցախի համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին՝ ըստ Yerkir.am-ի այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածուն Դավիթ Իշխանյանն է։

Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն հանդես է գալու առանձին ցուցակով։

Կորոնավիրուսը հասավ Իրան
19 Փետրվարի 2020, 17:05 Կորոնավիրուսը հասավ Իրան
Փոխան խմբագրականի
19 Փետրվարի 2020, 15:44 Փոխան խմբագրականի
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica