close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել

Իրավունք

20 Հունվարի 2020, 20:14
 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ արդարադատության նախարարի՝ պահանջելով պատշաճ ընթացք տալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իր միջնորդություններին։

Նշենք, որ Արամ Վարդևանյանը 2019 թվականին դիմել էր արդարադատության նախարարին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ։ Վերջինիս վերաբերյալ Ռուստամ Բադասյանը նախ կարգապահական վարույթ էր հարուցել, ինչը որոշ ժամանակ անց նախարարի պաշտոնակատարի կողմից կարճվել է։ Իսկ Արմեն Դանիելյանի նկատմամբ ի սկզբանե մերժվել էր վարույթի հարուցումը։

Վարչական դատարան դիմելու մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները Արամ Վարդևանյանը հաստատեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նախարարության որոշումների դեմ հայցադիմումներից մեկը վարչական դատարան մուտք է եղել 2020 թվականի հունվարի 16-ին, մյուսը՝ հունվարի 17-ին։

Արմեն Դանիելյանի դեպքում հայցադիմումով պաշտպան Ա. Վարդևանյանը պահանջում է պարտավորեցնել Արդարադատության նախարարությանը՝ իր ներկայացրած հաղորդմանը պատշաճ և պատճառաբանված պատասխան ներկայացնելուն: Իսկ Արղամանյանի դեպքում 17.12.2019 թվականի ՀՀ արդարադատության նախարարի ժ/պ-ի կողմից ընդունված թիվ 124-Ա որոշումը որով հարուցված կարգապահական վարույթը կարճվել էր՝ անվավեր ճանաչել:

Արմեն Դանիելյանի վերաբերյալ պաշտպանի ներկայացրած հայցադիմումի քննությունը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին, իսկ Մհեր Արղամանյանին առնչվող հայցադիմումը՝ նույն դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացված որոշումները եւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննարկման ընթացքում դատավոր Ա.Դանիելյանը պաշտպանական կողմին զրկել էր դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։

Իսկ դատավոր Մհեր Արղամանյանին մակագրվել էր  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որով վերջինս մերժել էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պաշտպանական կողմիմիջնորդությունը: Փաստաբան Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին։ Սակայն դատավորը իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ չէր հայտնել ու ոչ էլ քննարկել փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Ավելին՝ քննության առարկա չէ դարձրել նաեւ վերաքննիչ բողոքը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է, որ դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը համարվում են իշխանությունների կողմից ընդունելի դատավոր։ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման», «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica