close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2020
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2020
USD1479.05
GBP1624.63
EUR1519.43
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրանտ Դինքն այն մարդն էր, ում խոսքում և սրտում խաղաղություն կար. Իմամօղլուի գրառումը Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ

Տարածաշրջան

20 Հունվարի 2020, 17:25
 Հրանտ Դինքն այն մարդն էր, ում խոսքում և սրտում խաղաղություն կար. Իմամօղլուի գրառումը Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամ, երկրի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն գրառում է կատարել պոլսահայ, մտավորական, գրող, լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի նենգ սպանության 13-րդ տարելիցի կապակցությամբ:

«Հրանտ Դինքն այն մարդն էր, ում խոսքում և սրտում կար խաղաղություն, հետաքննություն սիրող լրագրող էր: Մեր պատմության և երկրի տեսանկյունից մեզնից ցավալի կերպով հեռացավ: Այդ ցավը զգում ենք ամեն անգամ, երբ լսում ենք: Նրան հարգանքով եմ հիշում, հոգուն խաղաղություն», - ըստ Yerkir.am-ի՝ գրում է Իմամօղլուն:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը նենգաբար սպանվել էր 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան դիմաց` 16-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից: Թեև Սամասթը և սպանության հետ կապ ունեցող մի քանի անձ ձերբակալված են, այնուամենայնիվ գործն ամբողջապես դեռևս բացահայտված չէ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica