close
Եղանակը Երևանում
27 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի

Քաղաքական

20 Հունվարի 2020, 17:11
 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի

Արթուր Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել: Այս մասին ասված է Politik.am-ին  ուղղված ԱԱԾ պատասխանում:

Նշենք, որ օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել․ «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաեւ այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,-ասել էր պատգամավորը:

Կայքը ԱԱԾ-ից փորձեց ճշտել, արդյոք իրենք տիրապետում են տեղեկությունների, ըստ որոնց ԱԱԾ նախկին տնօրեն  Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել․ «Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է պատասխանում եւ նշվում, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել,  որպես հաղորդում հանցագործության մասին։

Ակնհայտ է, որ չէր կարող երկրում պետական հեղաշրջման փորձի համար պաշտոնանկ արվեր բարձրաստիճան պաշտոնյա եւ դրա մասին ԱԱԾ-ն տեղեկություններ չունենար։ ԱԱԾ պատասխանից ակնհայտ է, որ հեղաշրջման փորձ չի եղել։

ԱԱԾ պատասխանը ստորեւ․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica