close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2020
+1°
+5°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2020
USD1478.39
GBP1619.28
EUR1520.92
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Այս օրը պատմության մեջ». հունվարի 20

Խճանկար

20 Հունվարի 2020, 16:58
 «Այս օրը պատմության մեջ». հունվարի 20

Yerkir.am-ը ներկայացնում է «Այս օրը պատմության մեջ» նախագիծը, որի շրջանակներում ամեն օր կներկայացնենք տվյալ օրվա իրադարձությունները:

 Հունվարի 20

1752 թ. հունվարի 20-ին իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլին գլխավորությամբ սկսվեց Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարությունը:

1933 թ. այս օրը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

1946 թ. հունվարի 20-ին ծնվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը:

1952 թ. այս օրն է ծնվել ռուս ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան: Երգչուհին հայկական արմատներ ունի. նրա հայրը հայ է եղել:

1975 թ. հունվարի 20-ին առաջին ռազմական գործողությունը սկսեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը` ԱՍԱԼԱ-ն։

1990 թ. այս օրը խորհրդային զորքերը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, ինչի արդյունքում մահացավ 137 մարդ, մոտ 800-ը վիրավորվեցին։

1993 թ. հունվարի 20-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ավարտվեց ԼՂՀ  Ասկերանի,  Շահումյանի,  Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և ավարտվեց մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։

2014 թ. այս օրը հակառակորդի հետ բռնկված փոխհրաձգության արդյունքում մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica