close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2020
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արքայազն Հարրին առաջին անգամ հայտարարություն է արել տիտղոսից զրկվելուց հետո

Աշխարհ

20 Հունվարի 2020, 12:03
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արքայազն Հարրին առաջին անգամ հայտարարություն է արել տիտղոսից զրկվելուց հետո

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին թագավորական ընտանիքի պարտականությունները վայր դնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ ու պարզաբանել, որ այդ որոշումն իրեն հեշտ չի տրվել, սակայն այլ ելք չի եղել. ըստ Yerkir.am-ի՝  հաղորդում է BBC-ն:

«Երբ ես և Մեգանն ամուսնացանք, մենք այնքան ոգևորված էինք, լիահուսյ և այստեղ էինք՝ ծառայելու: Այդ պատճառով ինձ շատ է տխրեցնում այն, որ ամեն ինչ այսպես է ավարտվում: Իմ և կնոջս՝ պարտականությունների վայր դնելը հեշտ որոշում չէր: Դա տեղի է ունեցել ամիսների բանակցություններից և տարիների մարտահրավերներից հետո: Ես գիտեմ, որ միշտ չէ, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, բայց այս իրավիճակում այլ տարբերակ չկար», – ասել է արքայազն Հարրին:

Միևնույն ժամանակ նա հավելել է նաև, որ ինքն հույս ուներ ծառայել թագուհուն և երկրին՝ առանց հանրային ֆինանսավորման, սակայն դա անհնար է եղել:

Հիշեցնենք՝  արքայազն Հարրին և նրա կինը՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլը զրկվել են իրենց արքայական տիտղոսներից: Նրանք ստիպված կլինեն վերադարձնել հարկատուների 3 մլն դոլարը, որն օգտագործվել է իրենց կալվածքը վերանորոգելու նպատակով:

Արտակ Գալստյանն արդարացվել է
23 Սեպտեմբերի 2020, 16:09 Արտակ Գալստյանն արդարացվել է
Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
23 Սեպտեմբերի 2020, 14:10 Սան Ֆրանսիսքոյի Մարտահրաւէրը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica