close
Եղանակը Երևանում
25 Փետրվարի 2020
+4°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Փտր 2020
USD1478.42
GBP1617.07
EUR1517.55
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարի եկաք, սիրելի՛ երիտասարդներ. համալրվել է ՀՅԴ Հոլանդիայի կառույցը

Հասարակություն

20 Հունվարի 2020, 10:11
 Բարի եկաք, սիրելի՛ երիտասարդներ. համալրվել է ՀՅԴ Հոլանդիայի կառույցը

Հոլանդիայում տեղի ունեցած ՀՅԴ հիմնադրման 129-ամյակի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել նաև ավանդական երդման արարողություն, որտեղ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկ. Մուրադ Փափազյանի կնքահայրությամբ երդում տվել և ՀՅԴ Հոլանդիայի կառույցի շարքերն են համալրել հինգ նորագիրներ:

Այս առիթով ՀՅԴ Հոլանդիայի կառույցի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրվել է նաև լուսանկար՝ կից հետևյալ գրությամբ. «ՀՅԴ հիմնադրության 129 - ամյակի տոնակատարության առիթով մեր երիտասարդները ընդունելով ՀՅԴ ծրագիրը, երդվելով ենթարկվել կուսակցության կանոնագրին, իրենց երդումը կատարեցին և միացան Դաշնակցության մեծ ընտանիքին. բարի եկաք սիրելի երիտասարդներ. հպարտ ենք ձեզանով, հպարտ ենք ձեր ընտրությամբ, և գիտակից նրա մեծ արժեքին»:

Հիշեցնենք՝ Նիդերլանդների (Հոլանդիա) Ալմելո քաղաքում հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՅԴ 129-ամյակին նվիրված տոնակատարություն, որտեղ, որպես օրվա գլխավոր բանախոս, հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica