close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է․ԺՀԿ-ի հայտարարությունը

Քաղաքական

19 Հունվարի 2020, 16:53
 Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է․ԺՀԿ-ի հայտարարությունը

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի սպանությունն իրականացնողների նպատակը ոչ միայն չեզոքացնել ծանրակշիռ տեղեկատվության տիրապետողին, այլև երկրում ձևավորել վախի, անվստահության, քաոսի մթնոլորտ՝ պետականության համար բոլոր վտանգավոր հետևանքներով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը։

««Ժողովրդավարական Հարենիք» կուսակցությունը ցավակցում է պետական գործիչ Գեորգի Կուտոյանի հարազատներին, մերձավորներին նրա ողբերգական մահվան կապակցությամբ։

Գեորգի Կուտոյանի սպանությունն իրականացնողների նպատակը ոչ միայն չեզոքացնել ծանրակշիռ տեղեկատվության տիրապետողին, այլև երկրում ձևավորել վախի, անվստահության, քաոսի մթնոլորտ՝ պետականության համար բոլոր վտանգավոր հետևանքներով։

Ավելին, եթե վերլուծում ենք Հայաստանի նորագույն պատմությունը, ապա կարծես թե մտնում ենք նախադեպային շրջապտույտի մեջ՝ 1998թ հեղաշրջմանը նախորդեց մեկ տասնյակից ավել պետական, քաղաքական գործիչների սպանությունները և հաջորդեց հոկտեմբերի 27-ը, ինչը կործանիչ հարված էր մեր հանրապետությանը։

Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է և, եթե այն ևս մնա անհետևանք, ապա հաջորդ կրակոցներին չի կարող դիմակայել դեռևս անկայուն, անցումային փուլում գտնվող պետականությունը։

Ժամանակն է իշխանությունները նախաձեռնեն Ազգային ժողովրդավարական կառավարության ձևավորումը, ինչը կկանխի Հայաստանը ցնցումների մեջ պահող շահագրգիռ ուժերի նպանատիպ չարագործություններից»,-ասված է հայտարարության մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica