close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մսի արտադրության ծավալները նվազել են․Վիճակագրական կոմիտե

Տնտեսական

19 Հունվարի 2020, 16:12
 Մսի արտադրության ծավալները նվազել են․Վիճակագրական կոմիտե

2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին մսի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են։ Այս մասին տեղեկանում ենք  Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Ըստ այդ տվյալների՝ եթե 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսներին մսի արտադրությունը  կազմել է 62 771.9 տոննա, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում 59 991.7 տոննա։

Սակայն  ավելացման միտում է առկա մսի կիսապատրաստվածքների, ներառյալ աղացած մսի և դրանից արտադրատեսակների մասով։ 2018-ի հունվար-նոյեմբեր ամիսներին այս ցուցանիշը եղել է 1 080.1 տոննա, ապա 2019-ի նույն ժամանակատվածում՝ 2 457.5 տոննա։ Երշիկեղենի և համանման մսամթերքի մասով հետևյալ ցուցանիշն է ներկայացնում Վիճակագրական կոմիտեն․ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին  10 982.8 տոննա, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում 10 847.9 տոննա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica