close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+28°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին

Աշխարհ

19 Հունվարի 2020, 16:09
 Իրանի խորհրդարանում ներկայացվել է օրինագիծ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կրճատելու մասին

Իրանցի խորհրդարանականներն առաջարկել են օրինագիծ, որով կոչ են անում կրճատել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, հաղորդում է Mehr-ը:

Օրինագիծը կազմված է մեկ հոդվածից եւ մեկ գլխից: Այն քննարկելու օգտին քվեարկել է խորհրդարանի 23 անդամ:

Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը կրճատելու մասին կոչը Թեհրանի Ամիր Քաբիրի անվան համալասարանի մոտ կայացած հանրահավաքին Միացյալ Թագավորության դեսպան Ռոբերտ Մաքեյրի մասնակցության պատասխանն է:

Մաքեյրը մի քանի ժամով ձերբակալվել էր համալսարանի մոտ հանրահավաքին մասնակցելու համար:

Երկրի իշխանությունները մեղադրել էին դեսպանին «ցուցարարների շրջանում որոշ արմատական գործողություններ» հրահրելու գործում ներգրավվածության մեջ:

Ավելի ուշ նրան կանչել էին Իրանի ԱԳՆ, որտեղ հիշեցրել էին, որ «անօրինական հանրահավաքներին օտարերկրյա դեսպանի ներկայությունը բոլորովին չի համապատասխանում որպես մեկ այլ երկրի քաղաքական ներկայացուցչի նրա պարտականություններին»:

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica