close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2020
+28°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ նախարարը փորձում է «Արմաթի» փոխարեն ուրիշ մատակարար բերել. Կարեն Վարդանյան

Հասարակություն

19 Հունվարի 2020, 14:23
 ԿԳՄՍ նախարարը փորձում է «Արմաթի» փոխարեն ուրիշ մատակարար բերել. Կարեն Վարդանյան

«ԿԳՄՍ նախարարը ցանկանում է ուրիշ մատակարար մտցնել գործընթացի մեջ, բայց քանի որ այս պահին այդ մատակարարը պատրաստ չէ, ծրագիրը թողնում է մյուս տարվան»,-Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին հատկացվող պետական միջոցների դադարեցմանը, ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը:

Բանախոսը գտնում է, որ Արայիկ Հարությունյանն այս որոշմամբ հստակ միտում ունի, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ. «Այդ որոշումն արտահայտում է ԿԳՄՍ նախարարության վերաբերմունքը մեր նախաձեռնության հանդեպ, պետք է պարզել, թե ինչի է նախարարն այդպես տրամադրված»:

ՏՏ մասնագետը հայտնում է, որ նախարարությունում հաստատել են միայն մինչ այս տեղադրված լաբորատորիաների խմբակավարների աշխատավարձերը, բայց իրենք ծրագրում էին տարեվերջին ավարտին հասցնել լաբորատորիաների տեղադրման աշխատանքները` դրանցով զինելով բոլոր դպրոցները։

«Նախարարը որևէ բացատրություն չի տալիս, միայն հայտարարություն էր արել, թե ինչքան գումար են մինչ այս հատկացրել և այլն, և այլն, բայց դա ոչինչ չի նշանակում, արվել է, շատ լավ է, պետք է շարունակել: Որպեսզի այս տարի կարողանայինք ավարտել, մոտ օրերս արդեն պետք է մրցույթ հայտարարեինք և հաղթած մատակարարների հետ պայմանագրեր կնքեինք, որպեսզի նրանք կարողանային հասցնել ներմուծել ու տեղադրել պահանջվող ապրանքները; Որովհետև գույքը շատ է` 700 հաստոց, 700 ռոբոտ-կոնստրուկտոր, 700 3D պրինտեր, մոտ 5000 համակարգիչ, 7000-ի չափ էլ սեղան ու աթոռ: Այդ ամենն ահագին ժամանակ է պահանջում, մենք պետք է նախապես պայմանագիր կնքեինք, որ մարդիկ պատրաստ լինեին, այնպես չէ, որ նրանք բանուգործները թողած` մեզ են սպասում»,- պարզաբանում է մասնագետը:

Կարեն Վարդանյանը պնդում է` այնուամենայնիվ, անկախ նախարարության հետագա որոշումից` «Արմաթ» լաբորատորիաները տեղադրվելու են` միաժամանակ սպասելով կառավարության դիրքորոշմանը. «Գոյություն ունի կառավարություն, որը պետք է, որ այս նախաձեռնության ջատագովներից լինի, նա կարող է կանչել ԿԳՄՍ նախարարին ու պարզաբանումներ պահանջել, բայց, գոնե այս պահի դրությամբ, նման բան չի եղել: Մենք հիմա սպասում են կառավարության այդ արձագանքին, բայց, անկախ այդ արձագանքի լինել չլինելուն, մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, իհարկե, մի փոքր դանդաղ կլինի ամեն ինչ, բայց կլինի»:

Վարդանյանը գտնում է, որ «Արմաթ» լաբորատորիաների դերը մեր վաղվա սերնդի կյանքում շատ կարևոր է, և ոչ մի դեպքում չի կարելի մեր երեխաներին զրկել այդպիսի հնարավորությունից. «Անցած տարիների արդյունքն այն է, որ մեր երխաները կարող են դպրոցն ավարտելուց հետո, առանց բուհական կրթություն ստանալու, աշխատանքի անցնել: Մենք երկու տարի առաջ հետազոտություն արեցինք` հասկանալու համար, թե ինչով են զբաղվում «Արամաթի» երեխաները։  Նրանց զգալի մասն աշխատում է անմիջապես չափահաս դառնալուց հետո` հարյուր-հարյուր հիսուն հազար դրամ միջին աշխատավարձով, քիչ չեն դեպքերը, երբ մեր երխաները միանգամից նորաստեղծ ընկերությունների հիմնադիրներ են դառնում: Պատկերացրեք` տասնութ-տասնինը տարեկան երիտասարդն արդեն կայուն գիտելիքներ ունի և սեփական բիզնես է հիմնում, ինչպե՞ս կարելի է չնպաստել դրան»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը 2020 թ. «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման համար գումար չի հատկացրել` առանց որևէ հստակ բացատրություն տալու:

Գևորգ Գյուլումյան

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica