close
Եղանակը Երևանում
21 Փետրվարի 2020
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Փտր 2020
USD1478.37
GBP1617.34
EUR1516.69
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիակապտողների հաջորդ ռաունդը կաննիբալիզմն է լինելու․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

19 Հունվարի 2020, 14:07
 Դիակապտողների հաջորդ ռաունդը կաննիբալիզմն է լինելու․ Նաիրա Զոհրաբյան

էսքան դիակապտող որտեղի՞ց էս երկրում՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան գրառմամաբ մտահոգություն է հայտնել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

"Հրայր Թովմասյանը իմ հերոսը չէ: Բայց ես մարդկայնորեն հասկանում եմ իր վիշտը, երբ արտասվում է իր մահացած ընկերոջ տան մոտ:
Ու հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը:
Լավ, էս մեր երկրում որտեղի՞ց էսքան նեկրոֆիլ, որ Գեորգի Կուտոյանի դիակը դեռ տաք, արդեն որոշեցին` ո՞վ է կրակել, ինչի՞ համար ու GLOCK զենքը դեռ քանի մարդու քունքին արժի դատարկել:
Տեսնես ոստիկանության համակարգի պագոնով ոստիկանը, ով լատինատառով թույն էր ժայթքել ու որոշել էր, թե «ճշտով» հաջորդը ում պիտի խփվի, երեխա ունի՞: Ուզում եմ հուսալ, որ չունի:
Որովհետև նման հայր ունենալը, ով շարքային, պաշլյակ դիակապտող է, ով անգամ դիակից իր չստացված կյանքի վրեժն է լուծում, նման երկոտանիները չպիտի երեխա ու սերունդ փչացնեն:
Էս օրերին ամերիկացի մի հոգեբանի աշխատությունն եմ կարդում`«չսիրված» լինելու բարդույթի մասին, ինչը մղում է նման բարդույթով տառապողներին հայհոյել, վայրահաչել ու պղծել հնարավոր ամեն ինչ:
Լավ, էս փոքր երկրում էսքան չսիրված, չկայացած մարդ, էսքան դիակապտող ո՞նց հայտնվեց ու H1N1 վիրուսի նման տարածվեց: Դիակապտողների հաջորդ ռաունդը կաննիբալիզմն է լինելու:
Հավատացեք ու հանկարծ չզարմանաք",-գրել է նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica