close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2020
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոտայքի շատ դպրոցներում ջեռուցման համակարգ չկա, ինչն անհնար է դարձնում ԱԱՏՄ պահանջը․ մարզպետարանի պարզաբանումը

Հասարակություն

19 Հունվարի 2020, 10:12
 Կոտայքի շատ դպրոցներում ջեռուցման համակարգ չկա, ինչն անհնար է դարձնում ԱԱՏՄ պահանջը․ մարզպետարանի պարզաբանումը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկանում ենք, որ ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Yerkir.am-ին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։

Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։

Մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել, որ մարզպետարանի ենթակայության (բացի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցից) հաղորդագրության մեջ նշված դպրոցներում կենտրոնացված ջեռուցման համակարգեր չկան, դպրոցներում ջեռուցումն իրականացվում է գազի, փայտի կամ էլեկտրական վառարաններով, ինչը փաստացի, անհնար է դարձնում դպրոցներում ամբողջական և համաչափ ջերմաստիճանի ապահավումը։

Այդուհանդերձ, մարզպետարանի համապատասխան վարչության ներկայացուցիչներն ու անձամբ մարզպետը, պարբերաբար անակնկալ ստուգայցեր են իրականացնում դպրոցներ՝ իրավիճակին ծանոթանալու և այն վերահսկելու նպատակով։

Ներկայացնում ենք կարճ տեղեկանք նշված դպրոցներում տիրող իրավիճակի մասին․

-Կապուտան

Կապուտանի միջնակարգ դպրոցը ջեռուցվում է գազի վառարանով, դպրոցի շենքը վթարային է և ներառված է Ասիական Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀՀ Կառավարության սեյսմակայունության բարձրացման ծրագրում, որի շրջանակներում առաջիկա տարիներին կկառուցվի նոր դպրոց

-Կամարիս

Կամարիսի դպրոցում ևս տեղադրված է գազի վառարան, դպրոցի շենքը վթարային է, նոր դպրոցի կառուցման նպատակով այժմ պետ.գերատեսչությունների և համայնքի ղեկավարի հետ բանակցություններ են ընթանում

-Ջրառատ

Ջրառատի դպրոցում ջեռուցումն ապահովվում է փայտե վառարանով, այս տարի պետ.բյուջեով այստեղ նախատեսվում է կառուցել նոր դպրոց

-Փյունիկի, ֆանտանի, Արտավազի, Գետամեջի դպրոցները ջեռուցվում են փայտե վառարանով։ ֆինանսական վերաբաշխման շնորհիվ ջեռուցման կենտրոնացված համակարգերի տեղադրման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտվել են, եւ մեկ-երկու շաբաթից կմեկնարկեն ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքները

Վստահեցնում ենք՝ մարզային ենթակայության բացառապես բոլոր հանրակրթական հաստատություններում առկա է ջերմային նվազագույն եւ պատշաճ շեմ, որի ապահովումը գտնվում է մեր ամենօրյա հսկողության ներքո։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica