close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ զինված ուժերը 2019-ին համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ

Հասարակություն

18 Հունվարի 2020, 14:55
 ՀՀ զինված ուժերը 2019-ին համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019թ. կատարած հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ հաշվետվության սեղմագիր է ներկայացրել, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:

Հաշվետու ժամանակահատվածում՝

1. Հաստատվել է ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր կառուցվածքը:

2. ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներով, ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային պաշտպանության համալիրներով և այլ միջոցներով:

3. Անցկացվել են մարտավարական զորավարժություններ և հսկողական պարապմունքներ: Զորքերի կառավարման ունակությունների կատարելագործման, ստորաբաժանումների դաշտային վարժվածության բարձրացման նպատակով 2019թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացվել է ռազմավարական զորավարժություն՝ զորահավաքային ռեսուրսների ընդգրկմամբ (ամբողջ ծավալով ընդգրկվել են ՀՀ զինված ուժերի կցագրված զորահավաքային ռեսուրսները): Ռազմավարական զորավարժությունների ընթացքում 5 և 10 օր ժամկետով զինապարտները մասնակցել են զորամասերում մարտական ներդաշնակեցմանը:

4. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ. մարտական դիրքերը և հենակետերը համալրվել են տեսադիտարկման համակարգերով, արևային կայաններով, ապահովվել են խմելու ջրով և էլեկտրական հոսանքով:

5. Վերանայվել են ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերը, ներդրվել են տարբեր մակարդակի դասընթացներ: Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» խորագրով գերատեսչական ակադեմիական վերապատրաստման 4-ամսյա դասընթաց: Նշված դասընթացի նպատակն է ամբողջական դարձնել ռազմական կրթության ցիկլը՝ ունենալով ամբողջական կրթություն՝ վարժարանից մինչև ռազմավարական օղակները:

6. Բարձրացվել է զինծառայողների դրամական բավարարման չափը:

7. Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել թիկունքային ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ: 2019թ. հունիս ամսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջ կողմից փորձնական ծրագրի իրականացումը՝ ավելի քան 40 զորամասում իրականացվում է սննդի պատրաստման և մատուցման ծառայություն: Ձեռք են բերվել և ՀՀ զինված ուժերում ներդրվել նոր տեսակի կիսաճտքավոր կոշիկներ, առավել որակյալ և հարմարավետ գուլպաներ և տաք ներքնաշորեր:

8. Կնքվել և կատարվել են 2019թ. գնումների պլանով նախատեսված ներհանրապետական արտադրության և նորոգման պայմանագրերը:

9. Մշակվել և գործողության է դրվել (ՊՆ պաշտոնական կայքէջում տեղադրումով) ԶԼՄ-ների հավատարմագրման նոր կարգ: ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի (mil.am) բջջային հավելվածն արդեն հասանելի կլինի Android և IOS օպերացիոն համակարգերում:

10. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ, հավանության է արժանացել ՀՀ կառավարության նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ մեծ օրակարգ: Օրենքի նախագծում ամբողջությամբ հաշվի են առնվել ՄԻՊ աշխատակազմի կողմից ներկայացված կարգավորումները:

11. «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառության ընթացքում դասակի հրամանատարի պաշտոնի համալրման զինվորական պատրաստություն անցած և զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվել է 2 տարի 3 ամիս (որից 3 ամիսը՝ որպես ուսումնական հավաքներ)՝ նախկին 3 տարվա փոխարեն:

12. ՀՀ ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 5 բնակե¬լի շենք՝ Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում և Չոփրլուում (2020թ. հունվարի 28-ին նախատեսվում է ևս 2 շենքի հանձնում):

13. Շարունակվել են ՀՀ միջազգային ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը և զինված ուժերի զարգացմանն ուղղված աշխատանքները.
ՀՀ ԶՈւ զորախմբերը մասնակցել են ՀԱՊԿ զորավարժությունների,

ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակներում շարունակվել են ռազմաքաղաքական խորհրդակցությունները,
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ստորագրվել են ռազմատեխնիկական արտադրանքի մատակարարման պայմանագրեր,
Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքե¬լությունը Սիրիայում:

14. Կատարվել են զինվորական կենսաթոշակների և ամենամսյա պարգևավճարների նշանակումներ:

ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1535-Ն որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից նախկին զինծառայողներին տրամադրվել են բնակարանի գնման վկայագրեր:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմվել և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ են ներկայացվել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված նախկին զինծառայողների վերաբերյալ հատուցման գործեր:

2019թ. հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ տրված հանձնարարականի համաձայն` իրականացվում են 1998-2007թթ. ընթացքում հակառակոդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած նախկին զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու հանգամանքների վերաբերյալ ուսումնասիրություններ` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունվելու դեպքում որպես Հիմնադրամի շահառուներ հաշվառելու և սահմանված կարգով և չափերով ամսական վճարումները կատարելու համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica