close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թևան Պողոսյանը միասնականության առաջարկ է անում Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրությունների մեկնարկին

Արցախ

17 Հունվարի 2020, 21:50
 Թևան Պողոսյանը միասնականության առաջարկ է անում Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրությունների մեկնարկին

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակային առաջարկներ է անում Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացների մեկնարկին․

"Արդյոք կարո՞ղ ենք ՄԻԱՍՆԱԿԱՆ լինել ու աշխարհին ի ցույց դնել մեր հզորությունը՝ միասնականության մեջ:

Արդյոք կարո՞ղ ենք լինել ընդդիմախոսներ, ոչ հակառակորդներ:

Արդյոք կարո՞ղ ենք թիրախավորել խնդիրները, ոչ անձերին:

Արդյոք կարո՞ղ ենք մրցել ծրագրերով և ոչ թե միմյանց հանրայնորեն վարկաբեկելով:

Վստահ եմ, որ կարող ենք, բայց որպեսզի կարողանանք գործնականում, նման նպատակը ու այդպիսին լիելու պահանջ պետք է դնենք սկզբում ինքներս մեր առջև:

Իմ կողմից մի քանի առաջարկ. քննարկեք, ինքնակազմակերպվեք, իրականացրեք ու ապացուցեք, որ մենք գիտենք իրար հետ ապրել, մենք գիտենք միմյանց հոգս ու ցավ կիսել, մենք գիտենք իրար պաշտպանել, մենք գիտենք, ինչպես ՄԻԱՍՆԱԿԱՆ լինել: Որո՞նք են մեր առաջնահերթությունները՝ որպես սեփական ինքնություն ունեցող հանրույթ: Մեր հավատքը, մեր դպրոցը, մեր առողջությունն ու մեր անվտանգությունը: Ուստի, փորձենք խորհրդանշական մի քանի գործողությամբ սկսել և ամփոփել նախընտրական քարոզարշավը՝ ի ցույց դնելով մեր միասնականությունը այդ գործողություններում, իսկ խնդիրներին արձագանքելու մոտեցումների տարբերությունները քննարկել դրանց արանքում: Եվ այսպես.

1. Նախընտրական քարոզարշավի առաջին օրը բոլոր թեկնածուներով միասին սկսել Դադիվանքում՝ պատի ամրացման համար համատեղ աշխատանքով և սիմվոլիկ, հավասարաչափ նվիրատվությամբ.

Մեր միասնությունը մեր ՀԱՎԱՏՔՈՒՄ է։

Մեկ ժամ համատեղ աշխատանք հենապատի կառուցման աշխատանքներում:

Ընդամենը 4000 դրամ սիմվոլիկ նվիրատվություն՝ յուրաքանչյուր թեկնածուի կողմից:

2. Մեկ շաբաթ անց միասին այցելել որևէ կրթական օջախ, հանդիպել աշխատակիցներին և սովորողներին, համատեղ օգնել վերանորոգման որևէ աշխատանքին և սիմվոլիկ և հավասարաչափ նվիրատվություն կատարել հետագա աշխատանքների համար.

Մեր միասնությունը որակյալ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ է։

Մեկ ժամ տևողությամբ համատեղ այցելություն որևէ գյուղական դպրոց և համատեղ աշխատանք՝ կարելի է որևէ դասասենյակ վերանորոգել կամ թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է որևէ դաս վարել։

Ընդամենը 4000 դրամ սիմվոլիկ նվիրատվություն որևէ կրթական հիմնադրամի:

3. Մեկ շաբաթ անց համատեղ այցելել որևէ առողջապահական հաստատություն.

Մեր միասնությունը մեր ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅԱՆ մեջ է։

Մեկ ժամ տևողությամբ համատեղ այցելություն որևէ մարզային առողջապահական հաստատություն, հանդիպում աշխատակիցների և պացիենտների հետ, նախապես հաստատության հետ համաձայնեցված որևէ սարքավորման կամ դեղորայքի նվիրատվություն:

4. Քարոզարշավի վերջին օրը բոլոր թեկնածուները կամ կուսակցությունների ղեկավարները միասին այցելում են որևէ զորամաս.

Մեր միասնությունը մեր ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ է։

Միասնական այց Արցախի Հանրապետության որևէ զորամաս և միասնական աշխատանք որևէ կառույցի ամրապնդման գործում կամ սպասարկում խոհանոցում։

Ընդամենը 4000 դրամ սիմվոլիկ նվիրատվություն որևէ հիմնադրամի, որն զբաղվում է զինծառայողների խնդիրներով",-գրում է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica