close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2020
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. վնասվածքը՝ ծնոտի մասում

Իրավունք

17 Հունվարի 2020, 18:29
 Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական արտադրության GLOCK տեսակի ատրճանակ. վնասվածքը՝ ծնոտի մասում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իր բնակարանում հրազենային վնասվածքից մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը՝ հայտնում է Shamshyan.com-ը։

Կայքի  հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։ Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավվել է, նշանակվել է ձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություն։

Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Աղբյուրը հայտնում է, որ նշված տեսակի զենքը ավստրիական արտադրության է, եւ այն ավելի շատ օգտագործում են վարձու մարդասպանները։

Հիշեցնենք, որ Պարույր Սևակ 8/1 հասցեի նորակառույց շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica