close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2020
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2020
USD1478.63
GBP1622.51
EUR1517.06
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակոցների հետքեր՝ Կուտոյանի բնակարանի պատերին

Իրավունք

17 Հունվարի 2020, 18:17
 Կրակոցների հետքեր՝ Կուտոյանի բնակարանի պատերին

Երևանի Պարույր Սևակ 8/1 հասցե, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին, ժամանել են  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը` հայտնում է Yerkir.am-ը:

Հարևաններից մեկն ասել է, որ Պարույր Սևակ փողոցի նորակառույցներում մարդիկ նոր-նոր են սկսել բնակվել, միմյանց դեռ չեն ճանաչում: Հարևանուհին ավելացրել է, որ չի  ճանաչում նաև Գեորգի Կուտոյանին, միայն գիտի, որ իրենց շենքում նման մարդ է ապրում: Հարևանները մեկ-մեկ տեսել են, որ նրա վարորդը մեքենայով տուն է բերում իրեն:

Դեպքի վայր եկած Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողներին ասել է, որ դեպքի վայրի զննություն է տեղի ունենում, դեպքի վայրում զենք կա, դատական բժիշկներն էլ են մասնակցում, որոնք կպարզեն, թե քանի վնասվածք է ստացել Գեորգի  Կուտոյանը:

Դեպքի վայր է  եկել նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան  Ռուբեն Մելիքյանը, որը, սակայն, լրագրողների հարցերն անպատասխան թողնելով,  հեռացել է:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել դիմածնոտային հատվածում, դիակի կողքին հայտնաբերվել է ատրճանակ, սենյակի պատերին՝ կրակոցների  հետքեր:

Ժամը 17-ի սահմաններում Գեորգի Կուտոյանի դին դեպքի վայրից տեղափոխել են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»։

Հիշեցնենք, որ Պարույր Սևակ 8/1 հասցեի նորակառույց շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ 

Կուտոյանը նշանակվել էր 2016 թ. փետրվարի 12-ին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica