close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին (լրացված)

Իրավունք

17 Հունվարի 2020, 19:50
 ՈՒՂԻՂ. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին (լրացված)

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով՝ հայտնում է Yerkir.am-ը։

20։00

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը մանրամասներ է հաղորդել դեպքի վայրից՝ կապված  ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան հետ։

Նա նշել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, նաև GLOCK տեսակի ատրճանակ. տեղում պարզել են, որ  այն Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից օրինական պարգևատրման կարգով ստացած Գեորգի Կուտոյանի   զենքն է։

«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, որտեղ հայտնաբերվել է Կուտոյանի դին, պատերին կան վնասվածքներ։

Դեպքի վայրում քրեագետ, ԴՆԹ-հետազոտություն իրականացնող մասնագետ, քննիչներ և օպերատիվ աշխատողներ կան։

Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի  1-ին մասով։ Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությանով։ Հետագայում արդեն փորձաքննությունների արդյունքների հիման վրա   ընդանուր պատկերը պարզ կլինի, թե  ինչ է տեղի ունեցել։

Քրեական գործը հարուցվել է այս պահին՝ ինչ որ ունենք, ձեռքի տակ եղած տվայլների փաստով։ Մի շարք զննություններ են արվել, տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրություններն արդեն խմբի քննիչների կողմից առգրավման պրոցում են»,- տեղեկացրել է Արթուր Մելիքյանը։

Նա նշել է, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում. դատաբժշկական փորձաքննությամբ  վաղն արդեն փորձագետներն ավելի  ստույգ կպարզեն  մարմնական վնասվածքների քանակը, ծագումը, բնույթը։ Ինչ վերաբերում է բնակարանի պատերին հայտնաբերված կրակոցների հետքերին, Արթուր Մելիքյանն ասել է, որ միայն ձգաբանական  փորձաքննությամբ պարզ կդառնա, թե այն զենքը, որը հայտնաբերվել է, գնդակները դրանի՞ց են արձակվել, թե ոչ։

Տեղեկություն էր տարածվել, թե Գեորգի Կուտոյանի մոտ բացի զենքից հայտնաբերվել է նաև ոգելից խմիչք։ Այդ առնչությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նշել է.  «Փորձաքննությամբ կպարզենք՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա՞,  թե ոչ»։

Դեպքի հետ կապված՝ նա այլ մանրամասներ էլ է հաղորդել․ հայտնաբերվել են 4 տասնյակից ավելի  պարկուճներ, գնդակներ։

«Գործով որևէ տվյալ չունենք, որ որևէ մեկը կրակոցի ձայն  լսած լինի։ Արտաքին զննությամբ հրազենային վնասվածքին բնորոշ  քունքի շրջանում  վնասվածք կա։ Դիմածնոտային շրջանում վնասվածք չկա։  Սրանից ավելին չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ, ոչ թե թաքցնում եմ, ուղղակի չգիտեմ։ Այս պահին զննություն, հարցաքննություններ են կատարվում»,-ավելացրել է Արթուր Մելիքյանը։

18։35

Կուտոյանի մարմնի մոտ հայտնաբերվել է GLOCK Տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, տեղի է ունեցել կրակոցը։

18։15

Երևանի Պարույր Սևակ 8/1 հասցե, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին, ժամանել են  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հարևաններից մեկն ասել է, որ Պարույր Սևակ փողոցի նորակառույցներում մարդիկ նոր-նոր են սկսել բնակվել, միմյանց դեռ չեն ճանաչում: Հարևանուհին ավելացրել է, որ չի  ճանաչում նաև Գեորգի Կուտոյանին, միայն գիտի, որ իրենց շենքում նման մարդ է ապրում: Հարևանները մեկ-մեկ տեսել են, որ նրա վարորդը մեքենայով տուն է բերում իրեն:

Դեպքի վայր եկած Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողներին ասել է, որ դեպքի վայրի զննություն է տեղի ունենում, դեպքի վայրում զենք կա, դատական բժիշկներն էլ են մասնակցում, որոնք կպարզեն, թե քանի վնասվածք է ստացել Գեորգի  Կուտոյանը:

Դեպքի վայր է  եկել նաև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան  Ռուբեն Մելիքյանը, որը, սակայն, լրագրողների հարցերն անպատասխան թողնելով,  հեռացել է:

Ինչպես հաղորդում է «Փաստինֆոն», դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել դիմածնոտային հատվածում, դիակի կողքին հայտնաբերվել է ատրճանակ, սենյակի պատերին՝ կրակոցների  հետքեր:

Ժամը 17-ի սահմաններում Գեորգի Կուտոյանի դին դեպքի վայրից տեղափոխել են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ, մանկահասակ երեխա։ Շատ եմ ցավում կատարվածի համար»։

17։42

Գեորգի Կուտոյանի դին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին դեպքի վայրից։

17։00

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց, որ, երբ ժամանել են դեպքի վայր, այնտեղ են եղել Գեորգի Կուտոյանի կինը և հայրը. «Ինչպես ներկայացրել են օպերատիվ ծառայողները՝ դին հայտնաբերել է կինը: Մնացած ինֆորմացիան ճշտվում է»:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նաև հավելեց, որ ՔԿ վարույթում չկա ոչ մի գործ, որում ներգրավված էր Կուտոյանը:

Ըստ Մելիքյանի՝ չկան դեռ տեղեկություններ, թե արձակված կրակոցը եղել է Կուտոյանին կցված զենքի՞ց, թե՞ ոչ:

«Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկներ, որոնց մասնակցությամբ դիակի զննությամբ կպարզենք՝ Կուտոյանի մարմնին քանի վնասվածք կա»,- նշեց Մելիքյանը:

Նշենք նաև, որ ՀՔԾ-ն նույնպես հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին պետը ներգրավված չի ոչ մի գործի շրջանակում:

16։15

Քիչ առաջ տարածքից հեռացավ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը, լրագրողներին խոստացավ հետ գալ ու խոսել։

Պարույր Սևակ 8/1 հասցեի նորակառույց շենքի մոտ, որտեղ գտել են նրան հրազենային վիրավորումից մահացած մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացած:

Տեղում քննչական գործողություններ են իրականացնում Քանաքեռ-Զեյթուն համայնքների քննչական բաժնի աշխատակիցները, տեղազննություն է իրականացվում։

Վերջին մեկ տարում սա երկորդ դեպքն է, երբ կասկածելի հանգամանքներում հրազենից մահանում են ուժային կառույցների բարձրաստիճան դեմքեր: Առաջինը՝ 2019 թ. սեպտեմբերի 23-ին Բջնիի իր առանձնատանը մահացած էին գտել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, ով Մարտի 1-ի գործով գլխավոր վկաներից էր և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ենթակաների դատավարության ժամանակ ի թիվս այլ վկաների, պետք է ցուցմունք տար։

Մանրամասների հետևեք ուղիղ հեռարձակմամբ․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica