close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2020
+15°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրության ցանկացած փոփոխություն բերելու է վարչապետի լիազորությունների կրճատման․ "Իմ քայլի" պատգամավոր

Քաղաքական

17 Հունվարի 2020, 14:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սահմանադրության ցանկացած փոփոխություն բերելու է վարչապետի լիազորությունների կրճատման․

Վարչապետին հնարավոր չէ եղած լիազորություններից ավելի որևէ մի բան տալ, որովհետև տրվել է մաքսիմալով․ եթե ինչ-որ բան փոփոխվի, կբերի նվազեցման՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարայանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու գործընթացին և Մայր օրենքում հնարավոր փոփոխություններին։  

«Եթե սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ունենանք նախորդ իշխանության կողմից ձևավորված այն սահմանադրական նորմերը, որոնք մեծ լիազորություն են տալիս վարչապետին, բնականաբար, ցանկացած փոփոխություն բերելու է այդ լիազորությունների կրճատման»,-ասաց նա։

Նիկոլայ Բաղդասարյանի անձնական դիրքորոշումն այն է, որ գործող Սահմանադրությունը փոփոխելով՝ պետք է հավասարակշռել նախագահ-վարչապետ լիազորությունները, այսինքն՝ պետք է ավելի ընդարձակել նախագահի լիազորությունները։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախընտրական չկատարված խոստմանը, որ պետք է վարչապետի ենթակայությունից հանել ԱԱԾ-ն և Ոստիկանությունը, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց՝ լիազորությունների հարց է։

«Եթե խոսքն այն մասին է, որ Ներքին գործերի նախարարություն ձևավորվի, որն ունենա լիազորություն կազմակերպելու ընտրությունները, ինչպիսին Ֆրանսիայում է, դա լրիվ այլ հարց է, բայց եթե Ոստիկանությանը վերապահվելու է օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարում, դա նախարարություն դարձնելն՝ այլ հարց։ Ֆրանսիայում Ներքին գործերի նախարարությունը կազմակերպում է ընտրությունները, պահում ռեեստրները և չի իրականացնում քրեաիրավական գործընթացներ, առանձին կա Քրեական ոստիկանություն։ Եթե մեզ մոտ Ոստիկանությանը օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարելու լիազորություն է վերապահվելու, նախարարություն դարձնելու իմաստ չկա»,-ասաց նա։

Վերապահմանը, թե արդյո՞ք իշխող ուժը մտադիր է փոխել Սահմանադրությունը ընդամենը մեկ անձից՝ Հրայր Թովմասյանից ազատվելու համար, Նիոլայ Բաղդասարյանը բացասաբար պատասխանեց։

«Հանձնաժողովի աշխատանքը, որով Սահմանդրությունը կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակի պետք է փոփոխվի, տևելու է երկար տարիներ։ Դա արագ լուծումը չէ։ Արագ լուծումը կլիներ հոդված 213-ի փոփոխությունը, որի համար անհրաժեշտ էր միայն ԱԺ ճնշող մեծամասնության կողմ ձայները՝ մեր խմբակցությամբ կարող էինք դա անել»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը։

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը հայտնում է հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու մասին։ Գերատեսչությունը մանրամասն ներկայացնում է հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտերի ներկայացման կարգը։

Վարչապետի որոշման համաձայն՝ ստեղծվելիք հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվելու են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կազմում կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել նաև միջազգային երկու փորձագետներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
23 Սեպտեմբերի 2020, 19:38 Լիկբեզ ԱԳՆ-ի համար. Ա. Աշոտյան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica