close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը

Տնտեսական

17 Հունվարի 2020, 12:01
 Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո:

Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բնական գազի սակագնի վերանայման հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է քննարկել 90 օրվա ընթացքում, իսկ բնական գազի նոր սակագինը կգործի վերանայման որոշումը ընդունելուց հետո՝ մեկ ամիս կամ 30 օր հետո։ Եթե Հանձնաժողովը օգտվի օրենսդրությամբ տրված առավելագույն ժամկետներից (90+30=120 օր), ապա նոր սակագինը կարող է գործել 2020 թվականի հունիսի 1-ից հետո։ Սակայն ներկա իրավիճակում տնտեսական տեսանկյունից անիմաստ կլինի ձգձգել բնական գազի սակագնի վերանայման հայտի ընդունման որոշումը, քանի որ յուրաքանչյուր օր մեր գազամատակարարման համակարգը պարտք է կուտակում, որն ուղղակի կամ անուղղակի եղանակով մարելու է հայ սպառողը։ Բնական գազի նոր սակագնի հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև 2019 թվականի ընթացքում 30 մլն ԱՄՆ դոլարից ավել կուտակված պարտքը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ

Սուրեն Պարսյան

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica