close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թբիլիսին դեմ չէ Վլադիկավկազ-Վրաստան թռիչքների իրականացմանը

Քաղաքական

17 Հունվարի 2020, 11:01
 Թբիլիսին դեմ չէ Վլադիկավկազ-Վրաստան թռիչքների իրականացմանը

Հյուսիսային Օսիայի արդյունաբերության և տրանսպորտի հարցերով նախարար Խայդարբեկ Բուտովը հանդես է եկել Վլադիկավկազի և Թբիլիսիի միջև ավիահաղորդակցության իրականացման նախաձեռնությամբ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա պնդմամբ՝ առաջարկվող ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ ավիափոխադրման գործարկման նախաձեռնությանն ավելի վաղ քննարկել ու աջակցել են օդանավակայանների, տուրիստական օպերատորների, Հյուսիսային Օսիայի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները:

Բուտովը լիահույս է, որ օդային  հաղորդակցության վերականգնումը թույլ կտա թեթևացնել Վերին Լարսի հսկիչ-անցակետի ծանրաբեռնվածությունը, որը բավականին հաճախ է փակվում ձմռան ամիսներին՝ պայմանավորված եղանակային վատ պայմաններով:

Լրատվամիջոցը նկատում է, որ Վլադիկավկազի և Թբիլիսիի միջև թռիչքների բացումը դրական երևույթ է, բայց դրա համար նախևառաջ անհրաժեշտ է լիովին վերականգնել թռիչքները Ռուսաստանից։ 

Հիշեցնենք, որ դրանք արգելված են դեռևս 2018թ հուլիսի 8-ից:

«Եթե թռիչքները վերականգնվեն, իհարկե, դա կարող է դրական երևույթ համարվել, քանի որ այն շատ քաղաքացիների տեղաշարժման հնարավորություն կտա: Սակայն նման որոշում պետք է կայացնի Ռուսաստանի Դաշնությունը, ոչ թե Վլադիկավկազը: Եթե թռիչքները վերականգնվեն, ապա համապատասխան ավիաընկերությունները կորոշեն, թե որ քաղաքներից իրականացնեն թռիչքները»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերայան:

Պաշտոնյայի խոսքերին դրական են արձագանքել նաև ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ տարբերություն  չկա, թե  Վրաստանի ուղղությամբ որ քաղաքից թռիչքներ կիրականացնեն ռուսական ավիաուղիների ինքնաթիռները: «Կարևորը, որ այն կարող է ծառայել զբոսաշրջության զարգացմանը»,- պարզաբանել են նրանք:

Հիշեցում

Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանի՝  հուլիսի 8-ից ռուսաստանյան ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվել է Վրաստան ավիափոխադրումներ իրականացնել: Նույն օրվանից ուժի մեջ է մտել դեպի Ռուսաստան վրացական ավիաընկերությունների չվերթների դադարեցման մասին Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը: Այն պայմանավորված էր Վրաստանում հուլիսի 20-ից խորհրդարանի շենքի մոտ պարբերաբար ծավալված բողոքի ակցիաներով՝ Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի և Ռուսաստանի այլ պատվիրակների մասնակցության վերաբերյալ։

Վեհաժողովը կազմակերպվել էր վրացական խորհրդարանի պատերի ներսում։


Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica