close
Եղանակը Երևանում
29 Փետրվարի 2020
+1°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Փտր 2020
USD1478.60
GBP1617.68
EUR1528.57
RUB17.09
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միշուստինը Լեպսի 2 երգի հեղինակն է

Աշխարհ

16 Հունվարի 2020, 19:43
 Միշուստինը Լեպսի 2 երգի հեղինակն է

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը գրել է Գրիգորի Լեպսի մի քանի երգերի երաժշտությունը. ըստ yerkir.am-ի՝ «Վեդոմոստի»-ին պատմել են Միշուստինի երկու «լավ ծանոթները:

Պարբերականը գրում է, որ Ռուսաստանի հեղինակային ընկերակցության ռեեստրում նշված է, որ Միխայիլ Վլադիմիրովիչ Միշուստինը Լեպսի «Մոխիր» և «Իսկական կին» երգերի երաժշտության հեղինակն է: Դա, ըստ  ՌԲԿ-ի, հաստատել է նաև գրող և բանաստեղծ Ալեքսանդր Վուլիխը, որը գրել է «Մոխիր»-ի խոսքերը: Ըստ նրա՝ Միշուստինի համար երաժշտություն գրելը հոբբի է, և նա չի բարձրաձայնում իր կոմպոզիտորական գործունեության մասին:

Ի դեպ, 2012-ին էլ Խնայբանկի կառավարիչ Գերման Գրեֆը, «Կոմերսանտ» թերթի միջոցով շնորհավորելով Միշուստինի ծննդյան օրը, նշել էր. «Եվ շատ քչերը գիտեն, որ Դուք նաև կոմպոզիտոր եք, որը հիանալի երաժշտություն է գրում, և որ Ձեր գրած երգերից որոշները իսկական հիթեր են դարձել»:

Գրիգորի Լեպսի ներկայացուցիչ Վլադիմիր Ուրյուպինը «Վեդոմոստի»-ին հայտնել է, որ երգերի հեղինակը Միշուստինի անվանակիցն է:

Իսկ ինքը՝ Լեպսը, «Պոդյոմ» պարբերականի հետ զրույցում դա  որպես ասեկոսե է որակել: «Ի՞նչ եք ասում, դրանք ասեկոսեներ են: Որտեղ է երաժշտությունը, և որտեղ՝ Միշուստինը: Ինչի՞ մասին եք խոսում: Քաղաքական գործիչները թող քաղաքականությամբ զբաղվեն, իսկ մեզ՝ երաժիշտներիս, թողեք երաժշտությունը»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica