close
Եղանակը Երևանում
19 Փետրվարի 2020
-2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Փտր 2020
USD1478.95
GBP1622.40
EUR1518.37
RUB17.51
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Լիբիա ուղարկած գրոհայիններին քաղաքացիություն է խոստացել

Տարածաշրջան

15 Հունվարի 2020, 17:15
 Թուրքիան Լիբիա ուղարկած գրոհայիններին քաղաքացիություն է խոստացել

Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումներից 2000 զինյալի Թուրքիան ուղարկել էր Լիբիա՝ պատերազմելու Լիբիայի Ազգային բանակի դեմ:  Ըստ օրաթերթի՝ այդ զինյալները Սիրիայում ստանում են 450-500 լիրա աշխատավարձ, իսկ Լիբիայում նրանց կվճարվի 11.800 լիրա և բացի այդ, Թուրքիան նրանց խոստացել է քաղաքացիություն շնորհել. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է gazetekarinca.com կայքը:

Լիբիայում այդ զինյալները կկռվեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Ալ Սարեջի կողմից՝ ընդդեմ Հալիֆե Հաֆթերի: The Guardian-ը գրում է, որ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող «Լիբիայի ազգային բանակից» 300 զինյալ դեկտեմբերի 24-ին, 350 զինյալ էլ դեկտեմբերի 29-ին անցել են Լիբիա: Հունվարի 5-ին էլ 1350 զինյալ էր ուղարկվել, որոնց մի մասը պետք է կրթություն ստանա:

Թուրքիայի կողմից ուղարկված զորքերը հերթապահելու են Տրիպոլիի արևելյան ճակատում:

Դագաղներ՝ կատուների համար
18 Փետրվարի 2020, 23:38 Դագաղներ՝ կատուների համար
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica