close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2020
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արման Բաբաջանյանի հայրենադավ անցյալի՝ անգամ իր խոստովանած մի դրվագը

Քաղաքական

13 Հունվարի 2020, 22:51
 Արման Բաբաջանյանի հայրենադավ անցյալի՝ անգամ իր խոստովանած մի դրվագը

Մերօրյա հասարակական-քաղաքական գործընթացներում հասարակության ուշադրությանն  արժանանալու անխնա փորձեր կատարող ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը վերջերս լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ինքը, ձեռքերը գրպանը դրած կամ կրծքին խաչած, ինչ-որ զրուցում էր իր դիմաց շարված զինվորների հետ:

Հասարակությանն արժե ևս մեկ անգամ հիշեցնել՝ անձը, ով մտել է զորամաս և մեզ անհայտ  ինչ-որ դասախոսություն է կարդում զինվորների համար, 2006 թվականի հունիսի 26-ին պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով ձերբակալվել է և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման: Հիշեցնենք՝ այդ ժամանակ նա «Ժամանակ Երևան»-ի խմբագիրն էր:

Փաստաթղթեր կեղծելով՝ ժամկետային զինծառայությունից խուսափելու մեղադրանքը, թեև մասամբ, այդուհանդերձ, Արման Բաբաջանյանն ընդունել է. «Մեղավոր եմ ճանաչում, որ իմ թողտվությամբ կեղծ փաստաթղթեր են օգտագործվել զինծառայությունից խուսափելու համար», - դատական նիստին ասել է նա՝ հրաժարվելով այդ կեղծ փաստաթղթերի պատրաստմանը մասնակցության փաստից:

Իսկ մեղադրանքը, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի երկրորդ մասով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը, որ կատարվել է փաստաթղթերի կեղծման ճանապարհով,) և 324 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնական փաստաթղթերի հափշտակություն), նախատեսվում էր համապատասխանաբար 1-5 տարվա և առավելագույնը 2 տարվա ազատազրկում, հետևյալն էր. Արման Բաբաջանյանը պատրաստել և հափշտակել է պաշտոնական փաստաթղթեր, դրանք կեղծելու և խաբեության ճանապարհով մոր՝ Էլմիրա Բաբաջանյանի օժանդակությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից։

Նա, փաստորեն, ըստ մեղադրանքի, 1996 թ. լքելով Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայության տարկետման իրավունք, 1997 թ. Հայաստանի Հանրապետությունից  մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայությունից անօրինական կերպով տարկետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետի անունից համակարգչի օգտագործմամբ կազմել է ուսումն ԱՄՆ-ում մինչեւ 2004 թվականը շարունակելու մասին կեղծ գրություններ, 2001 թ. սեպտեմբերի 10-ի և նույն թվականի հոկտեմբերի 12-ի ամսաթվերով՝ դրանք մոր միջոցով 2002 թ. ամռանը ներկայացնելով Երևան քաղաքի Շենգավիթի տարածքային զինկոմիսարիատ։  

Այնուհետեւ զինկոմիսարիատից տեղեկանալով, որ նշված գրությունները բավարար չեն զինծառայությունից տարկետում ստանալու համար, 2002 թ. աշնանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակվող իր ընկերոջ՝ Վահե Աբովյանի ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները։

Դրանց օգտագործմամբ՝ սարքել իր ամուսնության եւ երկու երեխաներ ունենալու վերաբերյալ կեղծ վկայականներ, որոնք Է. Բաբաջանյանը որդու ընտանիքի կազմի վերաբերյալ Շենգավիթի թիվ 20 տեղամասի լիազոր ներկայացուցչից խաբեությամբ վերցրած կեղծ տեղեկանքի հետ միասին ներկայացրել է զինկոմիսարիատ։ Կեղծ փաստաթղթերի հիման վրա Արման Բաբաջանյանը ստացել է զինվորական տարկետման իրավունք և խաբեության ճանապարհով խուսափել ժամկետային զինծառայության զորակոչից։

Փաստորեն, նա մեղադրվել է նաև հարազատ ընկերոջ ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները գողանալու և հայրենադավ իր արարքի  հիմնավորման  նպատակով օգտագործելու համար։

Ավելին, Արման Բաբաջանյանը, թեև իրավունք ուներ հրաժարվելու հարազատների դեմ ցուցմունք տալուց, բայց իր կենսագրությունը զարդարեց ևս մեկ դրվագով՝ ցուցունք տվեց հարազատ մոր դեմ։

Երբ նրան հարցրել են՝ արդյո՞ք իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչպես պնդում է «Ժամանակ Երևան» թերթը, Ա. Բաբաջանյանը նշել է. «Նախաքննական մարմնում կար այդ միտումը` խափանման միջոցի հետ կապված: Չէի խոչընդոտի նախաքննությանը և հասկանում եմ իմ կոլեգաներին: Նրանք իրավացի են»:

Հետաքրքրական է, որ դատարանում տված իր ցուցմունքում հայրենիքի պաշտպանությունից հանցավոր ճանապարհով խուսափած Արման Բաբաջանյանը նշել է՝  Սեւանի ճեմարանում ուսանելու տարիներին ինքը մինչեւ 2001-ը ունեցել է տարկետման իրավունք, բայց 1998-ին որպես զբոսաշրջիկ մեկնել է ԱՄՆ: Ավելի ուշ՝ նա, պատասխանելով մեղադրողի հարցին, իրեն հռչակել է, այսպես կոչված, քաղաքական վտարանդի՝ նշելով, որ 1998 թվականին հեռացել է երկրից՝ «քաղաքական դրդապատճառներով, իշխանափոխության պատճառով»։

Այս արկածախնդիրը վաղաժամկետ ազատ արձակվեց երեք տարի անց՝ 2009 թվականի օգոստոսի 4-ին: Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը հավանություն էր տվել 2009 թ. այդ օրը:

Ամենևին պատահական չէ, որ լուսանկարներում ազատության օրը դիմավորողների կողքին երևում են ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, Լևոն Զուրաբյանը և այլ «լևոնականներ»․ տեսանյութը՝ այստեղ:

Սա ընդամենը մի դրվագ էր Արման Բաբաջանյանի անբարո և հանցավոր անցյալից: Ողորմելի այս տեսակի բնութագիրը և դիմապատկերն առավել կամբողջացնենք առաջիկայում՝ վերհիշեցնելով այլ ամոթալի դրվագներ ևս:

Վահե Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica