close
Եղանակը Երևանում
9 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող 2020-ին ատելությունը նահանջի. դա կախված է դիմացի շենքում աշխատող մարդուց. Շարմազանով

Քաղաքական

24 Դեկտեմբերի 2019, 14:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թող 2020-ին ատելությունը նահանջի. դա կախված է դիմացի շենքում աշխատող մարդուց. Շարմազանով

Սերժ Սարգսանի գլխավորած կուսակցությունն այսօր ամենաընդդիմադիրն է և երբ ՀՀԿ-ն ինչ-որ հարցում դիրքորոշում է հայտնում, անպայման համաձայնեցնում է կուսակցության նախագահի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ լրատվամիջոցների հետ տարեվերջյան ամփոփումով անդրադառնալով Հայաստանի արտաքին ու ներքին  կյանքին։

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դա քաղաքական հետապնդում է ու կարված գործ։

Շարմազանովը հորդորել է համեմատականներ անց կացնել այսօրվա և նախկին իշխանությունների կառավարման օրոք տեղի ունեցած փոփոխություների միջև և հաշվի առնել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ կենսաթոշակը, նվազագույն և միջին աշխատավարձերը 3 անգամ բարձրացել են, աղետի գոտու վրա 90 միլիարդից ավելի ներդրում է կատարվել։

«Նիկոլ Փաշինյանը հիմա ակտիվորեն ճանապարհներ է սարքում․ ամբողջ գումարը դրա վրա է դնում, գիտե՞ք ինչի համար, որովհետև դա արագ է երևում։ Իսկ ո՞ւր են այն ներդրումները, ներգաղթն ո՞ւր է, որ նա խոստանում էր։ Ասում էր՝ հանրապետականները չլինեն, ներդրումները կգան Հայաստան»,- ներկա իշխանությունների վարքագիծը քննադատել է Էդուարդ Շարմազանովը։ 

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությանը, նա ասել է, որ այն երկարաժամկետ ծրագիր է, իսկ իրենց իշխանությունն ընդհատվեց, այդ պատճառով էլ Հյուսիս-հարավի մասին ոչինչ ասել չի կարող։

Շարմազանովը ներկայացրել է հանրապետականների դիքորոշումը․ «Բացի մշակութային հեղափոխությունից մենք ոչ մի հեղափոխություն չեն ընդունում՝ սկսած ֆրանսիական, հոկտեմբերյան հեղափոխություններից, մինչև այն իշխանազավթումը, որը դուք հեղափոխություն եք անվանում։ Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական»,- հայտարարել է Էդուարարդ Շարմազանովը։ 

Հանրությունը Հանրապետության հրապարակում հավաքվելով՝ Փաշինյանից փոփոխություններ է ակնկալել, սպասել է, որ այդ փոփոխություններն արագ լինեն, որովհետև նա հենց դա էր խոստացել, ասել էր, որ կախարդական փայտիկ ունի։  Քննադատաբար վերլուծելով ներկա իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ՀՀԿ խոսնակն անդրադարձել է նաև  կառավարությունում աշխատող նախարարներին։ «Այնպես չէ, որ այսօրվա նախարարները սուրբ են. բոլորս էլ տեսանք, որ երկու հոգու կոռուպցիայի համար բռնեցին»,- ասել է Շարմազանովը։

Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ  ևս Էդվարդ Շարմազանովը մտահոգություն է հայտնել։ Նա նշել է, որ նախկինում Հայաստանի իշխանությունների քաղաքականության հիմքում  Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրն է եղել։ Իսկ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը Հայաստան է և վերջ, բնականաբար, դրան պետք է հաջորդեր Լավրովի հակադարձումը , թե՝ ինչպե՞ս կընդունվի, եթե Ալբանիայի ղեկավարը հայտարարի՝ Կոսովոն Ալբանիա է և վերջ։ Այդպիսով՝ Փաշինյանը Հայաստանը ներկայացնում է ոչ թե որպես բանակցային կողմ, ինչը մինչ այս եղել է, այլ ներկայացնում է որպես հակամարտող կողմ, ինչը շատ վտանգավոր է։ Շարմազանովի դիտարկմամբ՝ նման ոչ կառուցողական մոտեցումները  թուլացնում են Հայաստանի և Արցախի դիրքերը։

Արցախի խնդիրը տարածքային վեճ չէ, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հաստատման ու պաշտպանության խնդիր, ինչը և մինչև հիմա իր քաղաքականության հիմքում ամրագրել էր Հայաստանի Հանրապետությունը։

Մինչև հիմա Հայաստանը համանախագահող երկրների կողմից ընկալվել է որպես կառուցողական, իսկ Ադրբեջանը՝ հակակառուցողական քաղաքականություն որդեգրած պետություն՝ նշել է Շարմազանովը։

Նա հայտարարել է, որ Հայաստանի և Արցախի շահերից ու քաղաքական համակարգից է բխում, որ 2020 թվականին ունենան որոշում՝ անցկացնելու արտահերթ ընտրություններ, քանի որ այսօրվա Ազգային ժողովը, նրա համոզմամբ, չի ներկայացնում հանրային տրամադրությունները, այն նման է Բրեժնևի ստեղծած Գերագույն Խորհրդին։

ԿԳՄՍ նախարարի դեմ բողոքի ակցիաների թեմայով Շարմազանովը կարծում է, որ պետք է ոչ միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել, այլև ամբողջ կառավարությանը պատասխանատվությանը  ենթարկել, որովհետև Փաշինյանն է իր պաշտպանության տակ առել ԿԳՄՍ նախարարին։

Նա քննադատել է նախարարին ՝ նշելով, որ 1990_ականներից ի վեր հայ եկեցեցին երբեք բողոքի հայտարարությամբ հանդես չէր եկել, իսկ նոր իշխանությունների ժամանակ արդեն երկու հայտարարություն է արել, մեկը՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի, մյուսը՝ Եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելու դեմ։

2020-ը լինելու է հիասթափության տարի՝ կանխատեսում է Էդուարդ Շարմազանովը, քանի որ, նրա համոզմամբ, ժողովրդի վերաբերմունքը իշխանությունների հանդեպ նույնը չէ, ինչ մեկուկես տարի առաջ։

Շարմազանովը հավաստիացրել է, որ մեր երկրում թշնամիներ չկան, ուստի շատ է ուզում, որ հաջորդ տարի ժողովրդի միջից ատելությունը վերանա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica