close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիան սկսել են «զինված», հետո «զինաթափվել են»

Հասարակություն

19 Դեկտեմբերի 2019, 22:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիան սկսել են «զինված», հետո «զինաթափվել են»

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ էին եկել՝ զինված խաղալիք ատրճանակներով, դանակներով ու այլ զինամթերքով՝ հայտնում է Yerkir.am-ը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն ուժի մեջ է, այս անգամ բողոքի ակցիան նրանք ուղեկցեցին խորհրդանշական ակցիայով:

«ԱԺ-ը վերջերս բացահայտեց, որ ԿԳՄՍ նախարարության դիմաց որոշ պարտիզաններ շատ գաղտնի և վտանգավոր գործողություններ են իրականացրել, որոնք լուրջ վտանգ են Հայաստանի համար: Մեր որոշ պատգամավորներ և այլ անձինք, որոնք վերջին օրերին շատ տագնապած էին՝ տեսե՜ք, գաղտնի, շատ վտանգավոր գործողություններ են իրականացնում ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները: Որպեսզի վախի ու սարսափի միջից դուրս գաք, մենք հիմա բոլորս այս վտանգավոր զենքերը կհանձնենք: Բանակից փախած՝ ԱԺ-ի որոշ դասալիքներին, ծերունի ավազակներին ասում ենք՝ հանգիստ նստեք տեղներդ, չփորձեք ներկայացնել, թե դուք պետականությունը պաշտպանում եք մեզնից: Այս երկրում պետականամետը մենք ենք: Այս երկրի ու պետականության արթուն պահապանը մենք ենք: Եթե դառնանք պարտիզան, սահմանից այն կողմ ենք պարտիզանություն անելու, եթե զենք բարձրացնենք, ուրեմն միանշանակ սահմանից այն կողմ: Իսկ ՀՀ-ում բոլոր օրինական միջոցներով և՛ քննադատելու ենք իշխանություններին, և՛, հարկ եղած դեպքում, աջակցելու ենք: Լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ ենք ասելու»,- կուսակցության գաղափարակից ընկերների հետ խաղալիք զենքերը հենց կառավարության շենքի առջև վար դնելով՝ հայտարարեց Արգիշտի Գևորգյանը:

ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները նամակով ներկայացրած իրենց պահանջները հրապարակավ ընթերցեցին ու նամակը փոխանցեցին կառավարության աշխատակցին: Երիտասարդ դաշնակցականները նաև ընթերցեցին իրենց կողմից առանձնացված 15 փաստերը, թե ինչու  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա իր պաշտոնից: Այդ փաստերից են՝    Արայիկ Հարությունյանն  անհիմն մեղադրում, պիտակավորում և հեգնում է հասարակության անդամներին՝ ադեկվատ չարձագանքելով քննադատությանը, նա սպառնում է իրենից տարբեր կարծիք ունեցողներին, ազգային օրակարգը համարում է հետադիմական, սպասարկում է նեղ խմբի շահերը և վարում  նեղ խմբի ճաշակն արտացոլող քաղաքականություն:

«Մենք նախարարի հետ խոսելու բան չունենք, մեր պահանջը նրա հարաժարականն է: Մնացած խոսակցությունները կառավորության հետ են լինելու: Նախարարը չափազանց ուշացած կլինի, եթե փորձի մեզ հետ երկխոսություն կազմակերպել, որովհետև մեզ հետ հանդիպել չցանկանալու պատճառով մեր շարքերից 24 հոգի տարվել են ոստիկանության բաժանմունքներ, մեր ցույցը ցրվեց, անհամաչափ ուժ կիրառվեց, որի մեղավորը միայն Արայիկ Հարությունյանն է: Նրա հետ հանդիպումն ուշացած է, իսկ կառավարության հետ պատրաստ ենք բանակցել»,- հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանը:

Երիտասարդ դաշնակցականները հայտարարեցին, որ այս տարի վերջին անգամ են բողոքի ակցիա կազմակերպում, շնորհավորեցին հայ ժողովրդի գալիք Ամանորը և շեշտեցին, որ իրենք անհանդուրժողականության գործողություններ են իրականացրել միայն այն պատճառով, որ ԿԳՄՍ նախարարը չի ցանկացել իրենց լսել, հասկանալ, թե ինչ խնդիրներ են առաջ քաշում:

«Նախագծի քննարկումներ են սպասվում, մեր գործողությունները բխում են մեր պահանջներից: Այնքան ենք մեր պահանջները հետապնդելու, մինչև որ դրանք իրականացվեն: Ե՛վ Արայիկ Հարությունյանը, և՛ կառավարությունն ունեն բոլոր հնարավորույթյուններն՝ ադեկվատ արձագանքելու և հարցը տեղափոխելու կառուցողական դաշտ: Ի՞նչ անեինք, եթե նախարարը չի ցանկացել մեզ լսել, իսկ մենք ունեինք կոնկրետ առաջարկներ, որոնք խնդրահարույց են մեզ համար: Եթե նախարարության կողմից այսուհետև ադեկվատ արձագանք լինի, մեր կողմից էլ համապատասխան արձագանք կլինի»,- ակցիայի ավարտին ասաց Քրիստինե Վարդանյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica